2009 թվականին Եվրամիության անդամ երկրներում ինտերնետի միջոցով իրականացված մանրածախ առեւտրի ընդհանուր ծավալը 2008 թվականի համեմատությամբ աճել է 22%-ով եւ կազմել շուրջ 143,7 մլրդ եվրո: Նման տվյալներ է հրապարակել Մանրածախ Առեւտրի Հետազոտական Կենտրոնը, որի ուսումնասիրությունների համաձայն` միջին վիճակագրական եվրոպացին 2009 թվականի ընթացքում ինտերնետի միջոցով գնել է միջինը 872,03 եվրո ընդհանուր արժողությամբ ապրանքներ: Նշենք, որ 2009 թվականին ինտերնետի միջոցով իրականացված գնումները կազմում են Եվրագոտու մանրածախ առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալի 4,7%-ը, եւ որոշ կանխատեսումների համաձայն` 2010 թվականին այս ցուցանիշը կարող է աճել` ինտերնետ-առեւտրի ընդհանուր ծավալի 19,6% աճով պայմանավորված:
Անցյալ տարվա տվյալներով` ինտերնետային առեւտրի ընդհանուր ծավալի շուրջ 70%-ը բաժին է ընկնում Մեծ Բրիտանիային (42.7 մլրդ եվրո), Գերմանիային (33,4 մլրդ եվրո) եւ Ֆրանսիային (24,5 մլրդ եվրո):