Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու համար սպառնում են սպանել թուրք հայտնի արվեստագետ եւ դերասանուհի Փելին Բաթուին: Այս մասին անձամբ հայտարարել է դերասանուհին Haberturk հեռուստաալիքով հեռարձակվող «Պատմության հետնասենյակը» հաղորդման ժամանակ: Թուրք դիվանագետ, դեսպան Ինալ Բաթուի դուստրը օրեր առաջ նույն հաղորդման ընթացքում ասել էր, որ «1915թ. իրադարձությունները ցեղասպանություն» է, եւ սկսել էր արտասվել: «Ամենքս պետք է ուշադրություն դարձնենք մեր խոսքերին, որովհետեւ անցած շաբաթվա իմ խոսքերի պատճառով մահվան սպառնալիքներ եմ ստանում»,- հայտարարել է Բաթուն: «Ես էլեկտրոնային նամակներ եմ ստանում` «Գնա, նրանց փաստաբանը դարձիր» կոչերով: Ես որեւէ ազգի` ո՛չ հայի, ո՛չ թուրքի, ո՛չ էլ քրդի փաստաբանը չեմգ Ես ուղղակի ասում եմ` եկեք օբյեկտիվորեն խոսենք կատարվածի մասին: Մեր ազգն այնքան անհանդուրժող է դարձելգ»,- ասել է թուրք դերասանուհին` ակնարկելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հնչեցրած հայտարարությունները: «Այս ամենը սնող խմբեր կան: Դարձել ենք անհանդուրժող մի ազգ: Վարչապետի խոսքերն էլ ոչնչի չեն նպաստում: Այդ պատճառով էլ մահվան սպառնալիքներ եմ ստանում»,- ասել է Բաթուն: