Բարեկամության կոչ

23/02/2010

Ամերիկյան շոու-բիզնեսի ներկայացուցիչ Կիմ Քարդաշյանը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, երեկվա ասուլիսում հայտարարել է, որ հայ եւ թուրք ժողովուրդները պետք է բարեկամներ լինեն: «Ես քաղաքականապես շատ իրազեկված չեմ, որպեսզի մեկնաբանեմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները: Սակայն հավատում եմ, որ հարեւանները պետք է բարեկամներ լինեն: Գիտեմ, որ Հայաստանը եւ Թուրքիան երկար եւ հակամարտություններով լի անցյալ ունեն: Անցյալի վերքերը դարմանելու համար ժամանակ է պետք»,- հայտարարել է Քարդաշյանը: