Անցած գիշեր հանկարծամահ է եղել հետխորհրդային Ռուսաստանում բազմաթիվ պաշտոններ զբաղեցրած եւ ազատական տնտեսության ամենամոլի ջատագովներից մեկը համարվող Եգոր Գայդարը: Նրա մահը վրա է հասել մոտ ժամը 3-ին, թրոմբի պայթելու հետեւանքով: Գայդարը ղեկավարել է Անցումային շրջանի տնտեսության ինստիտուտը, եղել է «Աջակողմյան ուժերի միություն» շարժման համանախագահ: