Նախօրեի երեկոյան երկաթուղու Բայանդուր-Գյումրի հատվածում երկաթուղային սայլը (դրեզին) հարվածել է 50-55 տարեկան մի տղամարդու, ով մահացել է: Ըստ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայության, վատ տեսանելիությունը մեքենավարին թույլ չի տվել ժամանակին նկատել երկաթգծերին նստած տղամարդուն, ով ոչ մի կերպ չի արձագանքել ազդանշաններին: Ըստ նրանց` արգելակելու համար անհրաժեշտ էր առնվազն 700-800մ հեռավորություն: Տղամարդու ինքնությունը պարզելու համար հրավիրել են մոտակա բնակավայրերի բնակիչներին: Այս գործով արդեն հետաքննություն է սկսվել: Հիշեցնենք, որ վերջին երեք ամիսների ընթացքում երկաթուղում գրանցվել է 6 դժբախտ պատահար: Իսկ «Հարավկովկասյան երկաթուղու» ներկայացուցիչները պատահարների թիվը պայմանավորում են մարդկանց անուշադրությամբ: