«Ինտերֆաքսը»` վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմիններին, տեղեկացնում է, որ Մոսկվայի հարավ-արեւմտյան շրջանում սպանել են Հայաստանի քաղաքացու: Երիտասարդ հայի մարմինը գտել են ժամը 23:00-ի սահմաններում Վվեդենսկու փողոցի թիվ 15 տան բակում: «Բժշկական դատափորձաքննությունը հաստատել է, որ մահը վրա է հասել բազմաթիվ դանակահարությունների հետեւանքով»,- նշել է աղբյուրը: Ըստ ականատեսների` Հայաստանի 19-ամյա վերաբնակի վրա հարձակվել են մի խումբ երիտասարդներ: «Հայաստանի քաղաքացին անօրեն է գտնվել Մոսկվայում, իսկ հայրենիքում նա գտնվում էր հետախուզման մեջ՝ զինծառայությունից խուսափելու համար»,- հավելել է աղբյուրը: