Վիրավորվել են

02/10/2009

Մոսկվայի Ցարիցինո շրջանում կրակոցներից վիրավորվել է 5 մարդ, որոնցից 4-ը Հայաստանի քաղաքացիներ են: «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմիններին, նշում է, թե տվյալ շրջանի Տովարիշչեսկայա փողոցի վրա կրակոցների մասին տեղեկատվությունը Ոստիկանությունում ստացվել է սեպտեմբերի լույս 29-ի գիշերը: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վիճաբանության ժամանակ անհայտ անձինք տրավմատիկ զենքով վիրավորել են հայաստանցիներին եւ Հյուսիսային Կովկասի մի բնակչի, ինչպես նաեւ կտրել են նրանցից մեկի ձեռքը: Իրավապահները ներկայումս փնտրում են հանցագործներին: