Ղազախստանի ընդդիմադիր «Ռեսպուբլիկա» թերթի ներկայացուցիչները հաղորդել են, որ թերթի խմբագրությունը գրավվել է ոստիկանների կողմից: Դա տեղի է ունեցել թերթի հրատարակչական հզորությունները առգրավելու մասին դատարանի կայացրած որոշումից մի քանի օր անց: Թերթի փաստաբան Սերգեյ Ուտկինը «Ռոյթերզին» հայտնել է, որ հրատարակչատունը, որտեղ տպագրվում էր «Ռեսպուբլիկան», ամբողջությամբ զբաղեցրել են Ֆինանսական ոստիկանության աշխատակիցները: Իրավապաշտպան կազմակերպությունները ահազանգ են հնչեցնում Ղազախստանում անկախ մամուլի վիճակի վատթարացման կապակցությամբ, ինչը տեղի է ունենում այդ երկրի կողմից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու նախաշեմին: