Մեր տեղեկություններով` մինչեւ հունվարի 1-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով հեռուստաընկերություններին արգելվելու է կրիմինալ բովանդակությամբ հեռուստասերիալների ցուցադրությունը: Հայաստանում, ինչպես նաեւ սփյուռքում այդ կապակցությամբ հասարակական մեծ դժգոհությանն արձագանքելով` համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաներն այժմ չափորոշիչներ եւ դրույթներ են սահմանում, ըստ որոնց պարտավոր են առաջնորդվել Հայաստանի բոլոր հեռուստաընկերությունները: ՀՀ նախագահը խստագույնս հրահանգել է ուսումնասիրել քրեական բովանդակություն ունեցող բոլոր հեռուստասերիալները եւ ձեռնամուխ լինել դրանց հեռարձակումն արգելելու գործին: ՀՀ նախագահի` դեռեւս չհրապարակված այս որոշումը մեծ աժիոտաժ է առաջացրել կրիմինալ սերիալներով հեռուստադիտող «բերող» հեռուստաընկերությունների շրջանում: Հատկապես մտահոգ է «Արմենիա» հեռուստաընկերությունը, որը վերջերս հսկայական գումար էր ծախսել «Էմիգրանտներ» կրիմինալ սերիալը նկարահանելու համար: