Ազատվել է 264 անձ

14/07/2009

Ազգային ժողովի կողմից հունիսի 19-ին ընդունված համաներման որոշմամբ հուլիսի 12-ի դրությամբ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից (ՔԿՀ) ազատ են արձակվել թվով 265 դատապարտյալներ: Այս մասին ասված է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ այդմ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատվել է 49 դատապարտյալ, «Արթիկ» ՔԿՀ-ից` 24, «Վանաձոր» ՔԿՀ-ից` 17, «Գորիս» ՔԿՀ-ից` 6, «Էրեբունի» ՔԿՀ-ից` 60, «Սեւան» ՔԿՀ-ից` 25, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից` 1, «Կոշ» ՔԿՀ-ից` 30, «Վարդաշեն» ՔԿՀ-ից` 25, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից` 7, «Աբովյան» ՔԿՀ-ից, կանանց տեղամասից` 5, անչափահասների տեղամասից` 3, բաց տիպի ուղղիչ հաստատությունից` 2, «Հրազդան» ՔԿՀ-ից` 3, «Մեղրի» ՔԿՀ-ից` 8 դատապարտյալ: