Հուլիսի 1-ին, ժամը 03:30-ին, ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցները 1968թ. ծնված Մարատ Կ.-ի վարձակալած, Աբովյան փողոցի թիվ 50 հասցեում գործող շոգեբաղնիքից, պոռնկությամբ զբաղվելու համար բերման են ենթարկել 1979թ. ծնված Քրիստինա Կ.-ին, 1988թ. ծնված Լիլիթ Խ.-ին, 1976թ. ծնված Սուսաննա Խ.-ին եւ հաճախորդներ` 1976թ. ծնված Համլետ Կ.-ին, 1977թ. ծնված Էդուարդ Կ.-ին ու 1982թ. ծնված Հրաչյա Պ.-ին: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` Մարատ Կ.-ն շահ ստանալու նպատակով Քրիստինա Կ.-ին, Լիլիթ Խ.-ին եւ Սուսաննա Խ.-ին պարբերաբար տրամադրել է շոգեբաղնիքը, որտեղ նրանք զբաղվել են մարմնավաճառությամբ: Կատարվում է հետաքննություն: