Սուսաննա Ավետիսյանի խցի նման նեղլիկ «տանն» այնքան շատ երեխա կա, որ թվում է` մանկապարտեզում եմ հայտնվել: Տեղաշարժվելիս բոլորն իրար հրմշտում են, ու էդ խառնափնթոր տեղաշարժի արագությունից մարդ ուզում է գլուխն առնել, փախնել: Այս տան անդամները սովորել են անդադար աղմուկին, դրա համար էլ թեկուզ հինգ վայրկյանանոց լռությունը տիկին Սուսաննայի համար երազանքի պես թանկ բան է: Ասում …
կարդալ ավելինՀունիսի 21-ին` ժամը 13:15-ին վերականգնվել է բնական գազի մատակարարումը Հայաստան: Այդ մասին տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը: Հիշեցնենք, որ բնական գազի մուտքը հանրապետություն ժամանակավորապես դադարեցվել էր հունիսի 16-ից Վրաստանի տարածքում Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով 3,6 կմ երկարությամբ նոր կառուցված հատվածի միացման աշխատանքների պատճառով: Այդ աշխատանքները կնպաստեն Հայաստանի գազամատակարարման հուսալիության բարձրացմանը: Վերոնշյալ ժամանակահատվածում հանրապետության …
կարդալ ավելինԵրեկ Մոսկվայում իրավապահները ձերբակալել են չորս գործազուրկների, որոնք կասկածվում են Հայաստանի մի քաղաքացու առեւանգման մեջ: Ինչպես «Նովոստի» լրատվական գործակալությանը փոխանցել են քաղաքի իրավապահ մարմիններից, Հայաստանի քաղաքացուն առեւանգել էին հունիսի 5-ին Շերեմետեւսկայա փողոցի վրա: Հետագայում հայաստանցուն հաջողվել է ինքնուրույն դուրս պրծնել գերությունից: Ձերբակալվածներից երեքը նախկինում դատված են: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել մարդու առեւանգման հատկանիշներով: …
կարդալ ավելինՀունիսի 18-ի Գառնու երկրաշարժից հետո մոտավորապես նույն գոտում գրանցվել է թույլ ուժգնությամբ 11 հետցնցում: Վերջին ցնցումը տեղի է ունեցել երեկ առավոտյան ժամը 08:44-ին: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրենի տեղակալ Հրաչյա Պետրոսյանը` հավելելով, թե դրանք բնական սեյսմիկ ցնցումներ են, որոնք էլ հիմք են տալիս ասելու, որ «հանրապետությունում սեյսմիկ էներգիայի մարում …
կարդալ ավելինԱրմավիրի մարզի Արեւիկ գյուղից արեւն, ասես, վաղուց է խռովել: Այստեղ ապրող մարդիկ` իրենց հիմնախնդիրներով, գրեթե նման են մյուս բոլոր գյուղերի բնակիչներին. տարբերվում են միայն մի հատկությամբ` արեւիկցիներն իրենց դժվարությունները դարձրել են կենսակերպ ու չեն էլ նկատում դրանք: Արեւիկի կենտրոնական փողոցում գտնվող նախկին մանկապարտեզի կիսավեր շենքում այսօր ապրում է 11 ընտանիք: Առաջին անգամ գյուղ մտնողին անմիջապես …
կարդալ ավելինՀունիսի լույս 19-ի գիշերն անհայտ անձինք հիմնահատակ ավերել են, այսպես կոչված, «ճաղավանդակների քաղաքը», որը Վրաստանի ընդդիմությունը Թբիլիսիի Հավլաբարի շրջանում կազմակերպել էր Վրաստանի նախագահի նստավայրի մոտ: Ըստ ընդդիմադիրների մտահղացման, որոնք ձգտում են հասնել Միխայել Սահակաշվիլու պաշտոնաթողությանը, իրենց տեղադրած վանդակները՝ հանպատրաստից «բանտախցերը», կոչված են խորհրդանշելու Վրաստանի վերածումը «ոստիկանական պետության»: Ընդդիմության այն ակտիվիստները, որոնք գտնվել են պատահարի վայրում, …
կարդալ ավելինՃապոնիայում 113 տարեկան հասակում մահացել է երկրագնդի ամենատարեց տղամարդը: Տոմոձի Տանաբեն իր վերջին ծննդյան տարեդարձը նշել էր նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին եւ այդ առիթով գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում: Նա ամեն օր ցերեկվա ժամը երեքին մեկ բաժակ կաթ էր խմում եւ հենց դա էլ համարում էր իր երկարակեցության գաղտնիքը: Տանաբեն երբեք սպիրտ չի օգտագործել եւ …
կարդալ ավելինՀունիսի 18-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15։00-ի սահմաններում Արեւածագ գյուղի մերձակայքում Ձորագետն են ընկել երկու երիտասարդ, եւ նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, պարզվել է, որ ջրի մակարդակի կտրուկ բարձրացման հետեւանքով գետն են ընկել 1992 թ. …
կարդալ ավելին«Երեւանում ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցման աշխատանքները բխում են Երեւանի գլխավոր հատակագծի պահանջներից եւ կշարունակվեն մինչեւ 2020թ.»,- «Արմենպրեսին» ասել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, ըստ որի՝ նախատեսվում է ստորգետնյա ավտոկայանատեղեր կառուցել Սախարովի, Շ.Ազնավուրի, Ֆրանսիայի, քաղաքապետարանի հրապարակների, «Տաշիր» հանրախանութի տարածքում: Ծրագրվում է նման ավտոկանայատեղեր կառուցել նաեւ Երեւանի բոլոր բակերում: Առայժմ ավտոմեքենաների ստորգետնյա կայանատեղի է կառուցվում միայն Ազատության …
կարդալ ավելինՄեկ օրվա ընթացքում Կանադայում (H1N1) գրիպից մահացել է չորս մարդ: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը` հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը: Հաղորդվում է, որ մահացության դեպքերը գրանցվել են Մանիտոբա եւ Քվեբեկ նահանգներում: Այսպիսով, Կանադայում խոզի գրիպի հետեւանքով զոհերի թիվը հասել է 11-ի:
կարդալ ավելինՄինչեւ ծնկները կեղտի մեջ կորած, ասֆալտից մաշված փոքրիկ ոտքերի համար մի ոտնաչափ տարածք հայթայթած 3 տարեկան Լիլիթն ինձ ասում է` «Գիտե՞ս, ոտքերս մրսում են, արդեն ցավից մրմռում են: Ես ընդհանրապես կոշիկ չունեմ, ոտաբոբիկ եմ ապրում»: Լիլիթն անընդհատ պրպտում, փնտրում է մի տեղ, որտեղ ոտքերը հարմարեցնելով՝ ցավը կմեղմի: Քույրը` 6-ամյա Նաթելլան, միանալով Լիլիթի դժգոհությանը, մոտենում ու …
կարդալ ավելինՄեկ ամիս առաջ Արարատի մարզի Տափերական գյուղի դաշտում հանդիպեցի երկու հնձվորի: Նրանք հայր ու տղա էին ու օրավարձով խոտհունձ էին անում գյուղացիների համար: Երբ մոտեցա ու բարեւեցի, նրանք նայեցին ինձ ու նորից շարունակեցին աշխատանքը: Շփոթված կանգնել էի, չգիտեի` հեռանա՞լ, թե՞ սպասել: «Աղջիկ ջան, մեր նմաններին չեն բարեւում արդեն շատ վաղուց»,- ասաց հնձվորը` գերանդին այս ու …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Կիլիկիա 1 փողոցի 23 տան բնակչուհի Կարինե Մանսուրյանի խնդրին: Հիշեցնենք, որ վերջինս տարիներ շարունակ տիրապետել է վերոնշյալ հասցեում գտնվող հողատարածքին, սակայն իր հարեւան Բաղդասար Խալաթյանն առանց որեւէ իրավական փաստաթղթի զավթել է իր ընտանիքին պատկանող մոտ 206.0 քմ մակերեսով հողատարածքը եւ այնտեղ ապօրինի շինարարություն է իրականացնում: Տեւական ժամանակ է, …
կարդալ ավելինԱնցած շաբաթ Մեծ Բրիտանիայի թագավորական դատարանում լսվել է Իոլանդա Քոքսի մահվան գործը: Օքսֆորդի համալսարանի 22-ամյա այս շրջանավարտը մահացել է 2007 թվականին, այն բանից հետո, երբ նրա ավագ քույրը՝ 38-ամյա Իվոննա Փամբակյանը նրան ներարկել է B71 կոչվող նյութը: Այդ նյութը, որը իբրեւ թե կանխում է ծերացումը, պաշտոնապես մշակվում է Amro Biotech ընկերության կողմից, որտեղ աշխատել են …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, նախօրեին «Նաիրիտ Գործարանի» բանվորների մեծ մասը ուղարկվել է հարկադիր պարապուրդի` մինչեւ օգոստոսի 1-ը: Այդ ընթացքում գործարանում աշխատանքներ են իրականացվելու` ացետիլենային եղանակով քլորոպրենային կաուչուկի արտադրությունը վերականգնելու համար, ուստի բանվորների մի մասը, ինչպես նաեւ՝ վարչական աշխատողները չեն ուղարկվել հարկադիր պարապուրդի: Նշենք, որ «Աշխատանքային օրենսգրքի» համաձայն՝ հարկադիր պարապուրդի ժամանակ աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա որոշմամբ Սամվել Պետրոսյանը ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից: Նրա մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Հարություն Արշակյանը:
կարդալ ավելին67-ամյա Մնացական Իսոյանը երեկ խմբագրություն էր եկել` խնդրելու միջամտել իր դեմ կատարվող ոտնձգությունները կանխելու հարցում: Բանն այն է, որ թոշակառու այս տղամարդն, ով միայնակ խնամում է յոթ տարեկան որդուն` բնակվում է «ՏԷՑ-ի կռուգի» հարակից տարածքում գտնվող Թեշիբանի 6 հասցեում: Նախորդ համարներից մեկում թերթն անդրադարձել էր հայր եւ որդու սոցիալական ծանր պայմաններին` նկարագրելով նրանց կենցաղային անհարմարավետ …
կարդալ ավելինԱրդեն քանի օր է, խմբագրություն է գալիս Աիդա Բեգլարյանն իր երեք դուստրերի հետ եւ խնդրում է՝ օգնության ձեռք մեկնել: Ե. Կողբացի 42 եւ Պարոնյան 28 հասցեներում մեկ սենյականոց բնակարանի սեփականատեր Աիդա Բեգլարյանի ներկայիս վիճակը հնարավոր չէ նկարագրել: Այս կինն իր երեք աղջիկների հետ, արդեն 10 օր է, փողոցներում է գիշերում: Նրանց ասելով` իրենք հետապնդվում են …
կարդալ ավելին«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի եւ գերմանական «KfW» բանկի միջեւ հունիսի 10-ին համաձայնագիր է ստորագրվել շուրջ 50 մլն եվրո ընդհանուր գումարով երկարաժամկետ փոխառության վերաբերյալ: Փոխառությամբ ստացված միջոցներով նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի գազի փոխադրման եւ բաշխման համակարգերի վերակառուցման եւ զարգացման ծրագիրը: «ՀայՌուսգազարդը» նախատեսում է զարգացնել Հայաստանի գազի փոխադրման համակարգը, բարելավել գազամատակարարման անվտանգությունը` իրականացնելով շինարարական, վերակառուցման, վերանորոգման-վերականգնման եւ արդիականացման աշխատանքներ: …
կարդալ ավելինՀունիսի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Շիրազ Կիրակոսյանին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ նշանակելու մասին` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
կարդալ ավելին