50 մլն եվրո` «ՀայՌուսգազարդին»

14/06/2009

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի եւ գերմանական «KfW» բանկի միջեւ հունիսի 10-ին համաձայնագիր է ստորագրվել շուրջ 50 մլն եվրո ընդհանուր գումարով երկարաժամկետ փոխառության վերաբերյալ: Փոխառությամբ ստացված միջոցներով նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի գազի փոխադրման եւ բաշխման համակարգերի վերակառուցման եւ զարգացման ծրագիրը: «ՀայՌուսգազարդը» նախատեսում է զարգացնել Հայաստանի գազի փոխադրման համակարգը, բարելավել գազամատակարարման անվտանգությունը` իրականացնելով շինարարական, վերակառուցման, վերանորոգման-վերականգնման եւ արդիականացման աշխատանքներ: Դրանք կիրականացվեն Հայաստանի գազի փոխադրման ցանցում, այդ թվում` Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանում: Նախատեսվում է նաեւ գազաբաշխիչ համակարգում տեղադրել անհատական ազդանշանային սարքեր եւ վթարային անջատիչ կափույրներ: