Էլի խոզի գրիպից

18/06/2009

Մեկ օրվա ընթացքում Կանադայում (H1N1) գրիպից մահացել է չորս մարդ: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը` հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը:

Հաղորդվում է, որ մահացության դեպքերը գրանցվել են Մանիտոբա եւ Քվեբեկ նահանգներում: Այսպիսով, Կանադայում խոզի գրիպի հետեւանքով զոհերի թիվը հասել է 11-ի: