Հարկադիր պարապուրդ

14/06/2009

Մեր տեղեկություններով, նախօրեին «Նաիրիտ Գործարանի» բանվորների մեծ մասը ուղարկվել է հարկադիր պարապուրդի` մինչեւ օգոստոսի 1-ը: Այդ ընթացքում գործարանում աշխատանքներ են իրականացվելու` ացետիլենային եղանակով քլորոպրենային կաուչուկի արտադրությունը վերականգնելու համար, ուստի բանվորների մի մասը, ինչպես նաեւ՝ վարչական աշխատողները չեն ուղարկվել հարկադիր պարապուրդի: Նշենք, որ «Աշխատանքային օրենսգրքի» համաձայն՝ հարկադիր պարապուրդի ժամանակ աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչեւ պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի 2 երրորդի չափով: