Վերականգնվել է

22/06/2009

Հունիսի 21-ին` ժամը 13:15-ին վերականգնվել է բնական գազի մատակարարումը Հայաստան: Այդ մասին տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

Հիշեցնենք, որ բնական գազի մուտքը հանրապետություն ժամանակավորապես դադարեցվել էր հունիսի 16-ից Վրաստանի տարածքում Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով 3,6 կմ երկարությամբ նոր կառուցված հատվածի միացման աշխատանքների պատճառով:

Այդ աշխատանքները կնպաստեն Հայաստանի գազամատակարարման հուսալիության բարձրացմանը:

Վերոնշյալ ժամանակահատվածում հանրապետության գազամատակարարումն իրականացվել է Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանից` առանց սահմանափակումների: