«Երեւանում ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցման աշխատանքները բխում են Երեւանի գլխավոր հատակագծի պահանջներից եւ կշարունակվեն մինչեւ 2020թ.»,- «Արմենպրեսին» ասել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, ըստ որի՝ նախատեսվում է ստորգետնյա ավտոկայանատեղեր կառուցել Սախարովի, Շ.Ազնավուրի, Ֆրանսիայի, քաղաքապետարանի հրապարակների, «Տաշիր» հանրախանութի տարածքում: Ծրագրվում է նման ավտոկանայատեղեր կառուցել նաեւ Երեւանի բոլոր բակերում: Առայժմ ավտոմեքենաների ստորգետնյա կայանատեղի է կառուցվում միայն Ազատության հրապարակում, որի աշխատանքները կավարտվեն հաջորդ տարեսկզբին: Մյուս կայանատեղերի ստեղծման աշխատանքները կմեկնարկեն 2010-ից: