Նա գնաց մենակ

19/06/2009

Ճապոնիայում 113 տարեկան հասակում մահացել է երկրագնդի ամենատարեց տղամարդը: Տոմոձի Տանաբեն իր վերջին ծննդյան տարեդարձը նշել էր նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին եւ այդ առիթով գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում: Նա ամեն օր ցերեկվա ժամը երեքին մեկ բաժակ կաթ էր խմում եւ հենց դա էլ համարում էր իր երկարակեցության գաղտնիքը: Տանաբեն երբեք սպիրտ չի օգտագործել եւ չի ծխել: