հասարակություն

Մահացել է հայ քահանա

11.06.2009

Նախօրեին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հայտնաբերվել է 34-ամյա մի հայ քահանայի դիակ: Ըստ «Ֆրանսպրեսի»՝ Երուսաղեմի ոստիկանության խոսնակ Միկի Ռոզենֆելդը տեղեկացրել է, որ հայ հոգեւորականի դիակը հայտնաբերվել է 2 հարթակների միջեւ ընկած սանդղավանդակում: «Հայ հոգեւորականի մահը հանցագործության հետեւանք չէ: Ամենայն հավանականությամբ, նա վայր է ընկել ու մահացել»,- ասել է նա:

կարդալ ավելին

Հարուստները միշտ չէ, որ լաց են լինում

11.06.2009

ՀԴՄ-ների տեղադրումը մեր նոր կառավարության նույնքան նոր տնտեսական քաղաքականության ամենասիրելի հատվածն է: Այս եզրակացությանը կարելի է հանգել՝ տեսնելով, թե որքան միջոցներ են ներդրվում ՀԴՄ կտրոնային համակարգի գովազդի վրա: ՀԴՄ համակարգի ցանկացած վերլուծություն մեր իշխանավորներն ընդունում են համարյա որպես անձնական վիրավորանք: Մինչդեռ հենց պաշտոնական տեղեկատվությունն է արձանագրում, որ ՀԴՄ-ների տեղադրումից հետո նվազել է ներքին ապրանքաշրջանառությունը: Նվազել …

կարդալ ավելին

«Մրցանակիս գումարը կբաժանեմ աղքատներին, կարիքավորներին»,- ասում է ութ երեխաներից Վարազդատը

11.06.2009

10 տարեկան Վարազդատի հայացքում կռիվ կա, բարկություն կա: Բայց այդ զայրույթը երբեք չարության չի վերածվում, որովհետեւ ամեն անգամ հողագործությամբ զբաղվելիս՝ բահով փորելիս, ըմբոստությունն ամբողջ ուժով թաղում է հողի մեջ: Փոքրիկ տղան շնորհալի ըմբշամարտիկ է, եւ իրենց տան ունեցած ամենաարժեքավոր իրերը, պարզվում է` Վարազդատի մրցանակները, պատվոգրերն ու շնորհակալագրերն են: Ծնողների համար Վարազդատի հաջողություններն ամենաթանկ բանն են, …

կարդալ ավելին

Նոր սարքավորումներ

11.06.2009

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական ախտորոշիչ կենտրոնը» Հունաստանի կառավարության միջոցներով նոր սարքավորումներ է ձեռք բերել: Կենտրոնի տնօրենի տեղակալ Արամայիս Խաչատրյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ այդ սարքավորումները հնարավորություն կտան վերահսկել սննդում առկա ծանր մետաղների քանակությունը: Սարքավորումները շուտով կգործարկվեն: Հունաստանի կառավարության աջակցությամբ կենտրոնում 2008թ. նոյեմբերից գործում է լաբորատորիա, որի սարքավորումները հնարավորություն են տալիս արագ պարզելու սննդում առկա …

կարդալ ավելին

Հիմա էլ թափոնների փորձագետներ են պետք

11.06.2009

Ռադիոակտիվ թափոնների կառավարման ռազմավարության մշակման աշխատանքային խումբը երեկ առաջին նիստն է անցկացրել, վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Աշխատանքային խմբում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են ազգային ծրագրի մշակման հետ կապված աշխատանքային հարցեր: ԱԱԽ մամուլի գրասենյակի փոխանցմամբ` Ա. Բաղդասարյանն առաջարկել է Եվրամիության անդամ երկրների փորձը լավագույնս ուսումնասիրելու նպատակով կազմակերպել քննարկումներ եվրոպացի փորձագետների հետ: Նիստում …

կարդալ ավելին

Հրդեհ

11.06.2009

Հունիսի 9-ին, ժամը 20:07-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Վաղարշյան 12 հասցեում` «Հայպետջուրնախագիծ» ինստիտուտի շենքում: ՀՀ ԱԻՆ ՀՓԾ-ի հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ Փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է 20:51-ին: Շենքի 4-րդ հարկում այրվել է «Սպեկտրալույս» ՓԲԸ-ին պատկանող 40 քմ մակերեսով մի աշխատասենյակ` …

կարդալ ավելին

Երեսունյոթը

11.06.2009

Ոչ, սիրելի ընթերցող, սա պատմական ակնարկ չէ ստալինյան բռնապետության շրջանի մասին, եւ վերնագիրը ոչ թե այդ բռնությունների ամենադժնի թվականն է, այլ Երեւանի կենտրոնից վտարված ու մինչ օրս որեւէ տեղ մշտական ապաստան չգտած քաղաքացիների քանակը։ Բուզանդի եւ Արամի փողոցների երեսունյոթ բնակիչներ մայիսի 31-ին էլ չմասնակցեցին Երեւանի ավագանու ընտրություններին, թեեւ վտարված այս մարդկանց համար չափազանց կարեւոր էր …

կարդալ ավելին

Առանց ադրբեջանցիների

11.06.2009

Երեկ ԼՂ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ֆիզուլիի ուղղությամբ, Կարախանբեյլի բնակավայրի մոտակայքում: Ադրբեջանական կողմը դիտարկման առաքելությանը չի ուղեկցել դեպի իր առաջնային գծի սահմանները, դեպի նախօրոք համաձայնեցված կետ, ինչի արդյունքում ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից: …

կարդալ ավելին

Երեւանյան ապտակ

11.06.2009

Թերլեմեզյանի առաջին կուրսեցի Գրիշան դուրս հրվեց երթուղայինից, ընկավ, վեր կացավ, սովոր շարժումով ի մի բերեց ցրիվ եկած բջջայինն ու ծոցատետրը, ու աննորմալի խիզախությամբ հատեց Ազատության պողոտան ամենաանհատելի մասում` զբոսայգու մուտքի մոտից: Մոտենալով Անորոշ զինվորի արձանին, որը տնկված է խիստ որոշակի հաղթանակի հուշարձանի տակ, Գրիշան վերհիշեց հանձնարարությունը` «Երեւանյան էսքիզ»: Իր կուրսը ներքեւում է, իսկ ինքը` վերեւում` …

կարդալ ավելին

«Նեուժե՞լի մի քանի մետր ապրելու տեղ Հայաստանում չկա»,- ասում է 30 թոռ ունեցող Անժելա տատիկը

09.06.2009

77.000 դրամ ընտանեկան նպաստից զրկվելուց հետո Ռոմանը թերսնուցումից հիվանդացել է: 7 տարեկան Ռոմանն այնքան է քաղցած մնացել, որ ստամոքսը սնունդ ընդունելու հատկությունից զրկվել է, դրա համար էլ ստամոքսի լորձաթաղանթը բորբոքվել է եւ հյուծել է երեխային: Անուժ կծկվել է բազմոցի անկյունում ու կիսախուփ, ծանրացած աչքերով լուռ հետեւում է գնացող-եկող քույրերին ու եղբայրներին: Ասում է` «Ինչ ուտում, …

կարդալ ավելին

Թե ինչպես են կորզում կեղծ ցուցմունքները

06.06.2009

Մեր թերթի նախորդ համարներում անդրադարձել ենք 2005թ. օգոստոսի 11-ին Չեխով փողոցի 29 շենքի մոտ հայտնաբերված Մեսրոպ Մաքոյանի դիակի կապակցությամբ հարուցված քրեական գործին, որի նախաքննական մարմնի հաստատած մեղադրական եզրակացության համաձայն` մեղադրյալներ են ճանաչվել Հրաչ Սահակյանը, Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանները եւ Սերոբ Տեր-Մելիքսեթյանը: Հիշեցնենք, որ վերջիններիս մեղավորությունը չկարողանալով ապացուցել` քննիչները հիմնականում մեղադրանքը «կառուցել» են կեղծ վկա Մարինե …

կարդալ ավելին

«Արմենպրես. 90 տարի Հայաստանի հետ»

06.06.2009

1918թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանի Ազգային խորհրդի որոշմամբ ստեղծվեց Հայաստանի պետական հեռագրական գործակալությունը: Անցյալ տարվա այդ նույն օրը՝ ՀՀԳ-ի 90-ամյակի առթիվ նրա իրավահաջորդ «Արմենպրես» լրատվական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպված արարողությունների շարքում Երեւանում բացվեց նաեւ «Արմենպրես. 90 տարի Հայաստանի հետ» լուսանկարչական ցուցահանդեսը, որն այնուհետեւ պիտի ներկայացվեր հանրապետության մարզերում: Հունիսի 4-ին ցուցահանդեսը բացվեց Հրազդան քաղաքում, այնուհետեւ ներկայացվելու է հանրապետության …

կարդալ ավելին

Թանկացել է 5 անգամ

04.06.2009

«ՀՀ-ի նոր ատոմակայանի կառուցման վրա կծախսվի շուրջ 4.5 մլրդ ԱՄՆ դոլար»,- այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ըստ որի՝ դա պարզ է դարձել վերջին ուսումնասիրության արդյունքում: Մինչ այդ, դեռեւս 7-8 տարի առաջ իրականացված գնահատման տվյալներով խոսվում էր 800 մլն ԱՄՆ դոլարի մասին, սակայն, ըստ Ա. Մովսիսյանի, մի շարք …

կարդալ ավելին

Փափուկ ու մեղմ վարկս արտոնյալիդ վնաս չէ

04.06.2009

«Շահում եք դուք, շահում է պետությունը»,- համոզում են գովազդային ցուցանակները, հեռուստառադիոգովազդները: Ամենուր են համոզում: Փողոցում, տանը, հասարակական տրանսպորտում: Միակ տեղը, ուր այս գովազդը հակառակն է համոզում, տնտեսական պաշտոնական հաշվետվություններն են: «Համբերեք ու կտեսնեք, թե ոնց են աճելու ներքին ապրանքաշրջանառությունից հարկվող գումարները: Դուք միայն գնումներ կատարելուց հետո պահանջեք կտրոնը: Մնացածը մեր գործն է: Տեսեք՝ ոնց ենք …

կարդալ ավելին

Ինչպե՞ս օգնել վարորդին

04.06.2009

Վարորդները այն եզակի խավի ներկայացուցիչներն են, որոնց կատարած խախտումների վրա ՀՀ Ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության որոշ ներկայացուցիչներ հաճույքով աչքերը փակում են` մի պահ երազելու ցանկությամբ: Ու, դժբախտաբար, հենց այդ մի պահն էլ երբեմն լինում է խիստ ճակատագրական, երբ «կոռուպցիոն ռիսկով» վարորդին կանգնեցնելու է գալիս ինչ-որ Աքիլես: Իսկ սա արդեն ոչ թե հունական դիցաբանություն է, այլ հայկական …

կարդալ ավելին

Արդեն «թռնում» է պատասխանատվությունից

04.06.2009

2009թ. մարտի 3-ին Արաբկիր համայնքի թիվ 8 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Գեւորգյանին Արաբկիր համայնքի ղեկավար Ալբերտ Երիցյանն ազատել է աշխատանքից: Որպես պատճառ՝ Երիցյանը նշել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 9-րդ կետը, ըստ որի` գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով: Նշենք, որ նույն օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` կենսաթոշակային տարիք համարվում է …

կարդալ ավելին

Մութ հանգամանքներն ավելանում են

04.06.2009

2005թ. օգոստոսի 11-ին, ժամը 1-2-ի սահմաններում Երեւան քաղաքի Չեխովի փողոցի 29 շենքի մոտ հայտնաբերված Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ Մեսրոպ Մաքոյանի սպանության քրեական գործի` նախաքննություն եւ դատաքննություն իրականացնողների կողմից անտեսված կամ արժանահավատ չհամարված հանգամանքներն այնքան շատ են, որ դրանք հնարավոր չէ ներկայացնել մեկ հրապարակմամբ: Մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերի փաթեթը, գործով վկաների հարազատների` մեր թերթին …

կարդալ ավելին

Սփյուռքի նախարարությունն ու սփյուռքը

04.06.2009

Ուղիղ տասնհինգ տարի առաջ Երրորդ Հանրապետության մասին մի հոդվածում ես գրել էի, որ ազգային պետության ծնունդով Սփյուռքում նոր իրավիճակ է ստեղծվում, ինչը պետք է հանգեցնի ցանկացած գաղութի հիմնական դոկտրինայի վերանայմանը: Ինչո՞ւ: Որովհետեւ առաջ են եկել ազգային կյանքի երկու սուբյեկտ` Սփյուռքը` իբրեւ կազմավորված մաս, եւ ազգային անկախ պետությունը: Սփյուռքի այսօրվա դոկտրինայի ակունքները գալիս են 18-րդ դարից, …

կարդալ ավելին

Ինչի՞ համար է ստորագրել

04.06.2009

Երեկ Թեղուտի անտառների պաշտպանության նախաձեռնող խմբի կողմից հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Էկոդար» հիմնադրամի ներկայացուցիչ Հրայր Սավզյանը հայտարարել է, որ «Փրկենք Թեղուտը» շարժման կողմից վերջերս անցկացված շարժման ստորագրահավաքին մասնակցել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի տիկնայք` Բելլա Քոչարյանը եւ Ռիտա Սարգսյանը: Վերջիններս երեկ գտնվել են «Հաղթանակի» այգում կազմակերպած միջոցառմանը եւ այստեղ, …

կարդալ ավելին

Թեղուտը՝ խնձորակռվի մեջ

04.06.2009

Դեռ երկու տարի առաջ աշնանը Գառնու ձորի «Քարերի սիմֆոնիայի» հետ կապված աղմուկը շատերը կմտաբերեն, երբ տեսարժան վայր համարվող Քարերի սիմֆոնիայից սկսեցին տարհանել, այսպես ասած, «քար-նոտաները»: Թեղուտի անտառների պաշտպանության խմբի երիտասարդները քարերի լռակյաց լացը լսեցին Երեւանում ու շուտով նաեւ տեսան, իրենց խոսքերով` կենդանի օրգանիզմ ու բնության մաս կազմող քարերի անդամահատումը: «Պարզվեց, որ էդ քարերով Ազգային պատկերասրահի …

կարդալ ավելին