Նոր սարքավորումներ

11/06/2009

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական ախտորոշիչ կենտրոնը» Հունաստանի կառավարության միջոցներով նոր սարքավորումներ է ձեռք բերել: Կենտրոնի տնօրենի տեղակալ Արամայիս Խաչատրյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ այդ սարքավորումները հնարավորություն կտան վերահսկել սննդում առկա ծանր մետաղների քանակությունը: Սարքավորումները շուտով կգործարկվեն:

Հունաստանի կառավարության աջակցությամբ կենտրոնում 2008թ. նոյեմբերից գործում է լաբորատորիա, որի սարքավորումները հնարավորություն են տալիս արագ պարզելու սննդում առկա քիմիական նյութերի քանակը: «Նախկինում նույնպես կատարել ենք սննդի մեջ վնասակար նյութերի պարունակության ստուգում, սակայն նոր լաբորատորիան հնարավորություն է տալիս ավելի արագ իրականացնել դա, հատկապես ուսումնասիրել պեստիցիդների քանակը»,- ասել է Ա. Խաչատրյանը: Ներկայումս կենտրոնն իրականացնում է սննդում 38 խմբաքանակի պեստիցիդների ստուգում: