Երեկ գիշերը` ժամը 02։45-ին հրդեհ է բռնկվել Երեւան-Սեւան ավտոմայրուղու 58-րդ կմ-ում` «Հարսնաքար» համալիրի տարածքում: Դեպքի վայր է մեկնել Սեւան քաղաքից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։00-ին, մարվել` 03։30-ին:
Ամբողջությամբ այրվել է BMW մակնիշի ավտոմեքենան: