Զորակոչը սկսվել է

19/04/2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին հրամանագիր է ստորագրել 2009թ. գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հրամանագրի համաձայն` 2009թ. ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի Հայաստանի արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ՝ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: 2009թ. ապրիլ-հունիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները: