Պետության ղեկավարների առօրյան, թերեւս, ամենահետաքրքիր թեմաներից է: Թեմա, որ կարոտ է լուրջ մշակութաբանական վերլուծության: Խորհրդային մարդու համար ղեկավարի էտալոնը Լենինն էր: Հասարակ մարդիկ հենց նրանից էին ակնկալում թե՛ հասարակական, թե՛ իրենց կենցաղային խնդիրների լուծումը: Մեռած ու չթաղված ղեկավարը հասարակության արագահաս պաշտպանն էր: Մարդու իրավունքների եւ առավել եւս դրանց պաշտպանի կարիք չկար: Ղեկավարի պաշտամունքը համաժողովրդական գործ …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Կարինեն ապրել է ուզում» հրապարակմանն արձագանքել է Երեւանի Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը: Հիշեցնենք, որ հրապարակումը 12-ամյա հիվանդ աղջկա` Կարինեի եւ նրա մոր` Մարիամ Պապանյանի մասին էր, որոնք 51.000 դրամ էլեկտրականության պարտքի համար ապրում են անլույս, սոցիալական վատ պայմաններում: Օրեր առաջ մեզ զանգահարեց տիկին Մարիամը եւ տեղեկացրեց, որ …
կարդալ ավելինՕրեր շարունակ խմբագրություն է զանգահարում մի կին եւ դյուրագրգիռ ձայնով ասում է` «Ես Սթրես կենտրոնից եմ զանգում: Խնդրում եմ, լսե՛ք ինձ: Ինձ շատ անհրաժեշտ է, որ մեկն ինձ հետո խոսի, զրուցի: Խնդրում եմ, լսե՛ք ինձ, ես ահավոր վիճակում եմ»: Հետո ասում է, որ սարսափելի անելանելի վիճակում է, օգնության կարիք ունի: Խոստանում եմ այցելել իրեն, բայց …
կարդալ ավելինԱրդեն տեղեկացրել ենք, որ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը ցանկանում է փակել Սեւան քաղաքում գտնվող իր հյուսիս-արեւելյան մասնաճյուղը: Ընկերության մոտ 60 աշխատողներ անցած շաբաթ եկել էին մայրաքաղաք ու հանդիպել էին «Հայջրմուղկոյուղու» ֆրանսիացի տնօրեն Պատրիկ Լորենի հետ: Նա բացատրել էր, որ ճգնաժամի ազդեցության պատճառով որոշել է կառուցվածքային փոփոխություններ կատարել: Պ.Լորենը սեւանցիներին ասել էր նաեւ, թե իրեն չի հետաքրքրում, որ …
կարդալ ավելինԱյսօր պետական էլիտայի մասին խոսակցություններում հաճախ է հարց տրվում, թե ինչպիսին պետք է այն լինի: Այս հարցի պատասխանի համար հարկավոր են օրինակներ, եւ ահա այստեղ խոչընդոտ է առաջանում: Այնինչ, այդ օրինակները մեր կողքին են, պետք է ընդամենն ավելի ուշադիր նայել: Օրինակ` իմ բոլոր հասակակիցներին դեռ մանկությունից ծանոթ «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմը կարող է …
կարդալ ավելինԱսում են` Պերմ, հասկանում են` Ուրալ, Ռուսաստանի Դաշնություն: Նաեւ` նավթ, հարուստ արդյունաբերական քաղաք, ցուրտ երկարատեւ ձմեռ եւ երկար, գրեթե առանց մութն ընկնելու մեկ ամիս տեւող ամառվա սպիտակ գիշերներ: Դե, հիմա պատկերացրեք, որ շատերը Պերմ քաղաքի մասին լսելով (որը գտնվում է Պերմի մարզում)՝ հայերին են հիշում: Ինչո՞ւ: Այսօր մոտ 60.000 հայ է բնակվում Պերմի մարզում: Հիմա …
կարդալ ավելինԵրեկ ժամը 17:00-ի սահմաններում «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից փախուստի է դիմել կալանավոր Արշակ Հայկազի Աղաբաբյանը, ով անցած տարվա դեկտեմբերին սպանության մեղադրանքով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Այդ մասին հաղորդել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը, ըստ որի՝ 26-ամյա Աղաբաբյանը հաշվառված է եւ բնակվում է Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանի Շահումյան ավանում: Ներկայումս քրեական գործը գտնվում է ՀՀ Վերաքննիչ …
կարդալ ավելին«Գրանդ քենդի» ընկերության տնօրեն Արմեն Բաբայանը շաբաթ օրը ծեծի է ենթարկել գործարանի պահակային ծառայության պետ, 51-ամյա Սամվել Բալասանյանին: Ծեծելու գործում տնօրենին «օգնել» է նաեւ Ս. Բալասանյանի տեղակալը` Մարատ անունով: Ս. Բալասանյանին նախ ասել են, թե գնում են տարածքը ստուգելու, հետո, երբ հասել են գործարանի պահեստային հատված, սկսել են ծեծել նրան: Ս.Բալասանյանի պատմելով` իրեն նախ մեղադրել …
կարդալ ավելինԵրեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ շարունակվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Գ. Շամշյանը մեղադրվում է նույն դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանին վիրավորելու մեջ: 2008թ. օգոստոսի 8-ին «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի դատավարության ժամանակ Գ. Ավետիսյանի կարգադրությամբ դատական կարգադրիչները ֆոտոլրագրողին …
կարդալ ավելին«Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով կան նոր վարկածներ, եւ բոլորի ուղղություններով աշխատանքներ են տարվում»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը: «Ոստիկանության պետի, ԱԱԾ ղեկավարի եւ ՀՀ գլխավոր դատախազի համատեղ հրամանով ստեղծվել է համատեղ քննչական խումբ, որտեղ ընդգրկված են լուրջ, փորձառու աշխատողներ: Բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են …
կարդալ ավելինԸստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի, ԱԱԾ մարմինների կողմից մարտի 26-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք վերցնելու պահին ձերբակալվել են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչության գլխավոր մասնագետ Հայկ Հովհաննիսյանը եւ նույն տեսչության առաջատար մասնագետ Արթուր Համբարձումյանը: Վերջիններս Երեւանի ավտոտեխսպասարկման ոլորտում գործող ՍՊԸ-ներից մեկում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների դիմաց նախատեսված …
կարդալ ավելինՄարտի 27-ին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հյուրընկալել էր թատերական գործիչներին: ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը օրվա կապակցությամբ պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով: Գ. Բեգլարյանը սիրված դերասանուհուն նույնացրել է իր առաջին ուսուցչուհու հետ։ «Դուք երկուսդ էլ ուղեկցել եք ինձ ողջ կյանքում»,- նշել է նա: Օրվա կապակցությամբ Գ. Բեգլարյանի կողմից պարգեւատրվել են …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարում հրապարակված «Փակեք կազինոները» բաց նամակով հարյուրավոր հայ ընտանիքների մայրեր, կանայք, սովահար մանուկներ դիմել էին ՀՀ նախագահին եւ վարչապետին մեր հանրապետությունից խաղատները արմատախիլ անելու խնդրանքով: «Մենք` հայ մայրերս եւ կանայք, պահանջում ենք հետաքրքրվել 300.000 խեղաթյուրված ճակատագրերով, ազգի վաղվա օրով, փակել «ժամանցի կենտրոնները», դրանք մեզ պետք չեն: Մենք խնդրում եւ պահանջում ենք Ձեզանից …
կարդալ ավելին«Հայջրմուղկոյուղին» ցանկանում է փակել Սեւան քաղաքում տեղակայված ընկերության հյուսիս-արեւելյան մասնաճյուղը: Երեկ մասնաճյուղի գլխավոր գրասենյակի աշխատակիցները մայրաքաղաք էին եկել իրենց դժգոհությունն արտահայտելու այդ որոշման կապակցությամբ: Մասնաճյուղը համակարգում է Կոտայքի, Գեղարքունիքի ու Լոռու մարզերի մոտ 70.000 բաժանորդների ջրամատակարարումը: Այժմ ընկերությունում որոշել են լուծարել այս մասնաճյուղն ու դրա աշխատանքները բաշխել մյուս 3 մասնաճյուղերի վրա: Երեկ Երեւան ժամանած աշխատակիցներին …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը չի դադարում ահազանգել այն մասին, որ ինչպես նախորդ տարիներին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մանկատան շրջանավարտների համար բնակարան գնելու գումարները «շորթեց», այնպես էլ ներկայումս նրանց համար բաց է այն ճանապարհը, որով շարունակելու են այդ գումարները «լվանալ»: Մասնավորապես անդրադառնալով 2009թ. պետբյուջեով նախատեսված «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների …
կարդալ ավելին«Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամը Երեւանի Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում կազմակերպել էր իր հերթական միջոցառումը, որը կրում էր «Երեխաները երեխաների համար» խորագիրն ու ներկայացնում մանուկ ու պատանի հեղինակների հեքիաթներից կազմված «Արեւի հետքերով» գիրքը: Մաքուր միջավայր ունենալու պահանջն ու բնության հետ չխզվող կապը երեխաները շատ հետաքրքիր են պատկերել: 11-16 տարեկան պատանի հեղինակների ստեղծագործությունները …
կարդալ ավելինՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) նախօրեին հրապարակել է ապաստան հայցողների վերաբերյալ հերթական` 2008թ. զեկույցը: Զեկույցի համաձայն, անցած տարի աշխարհում զգալիորեն աճել է ապաստան հայցողների թվաքանակը: 2007թ. գրանցված 321.471 դիմումի փոխարեն՝ 2008թ. այլ երկրներում ապաստան է խնդրել 365.346 մարդ: Այս ցուցանիշի աճ է գրանցվել նաեւ Հայաստանում: Ապաստան հայցողների ծագման երկրների շարքում առաջատարը Իրաքն է` …
կարդալ ավելինՆախօրեին, ժամը 14:30-ի սահմաններում, «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ Ճամբարակի արտադրամասի տարածքում գտնվող ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոցում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ Ոստիկանության հաղորդագրության` Մխիթար Գեւորգյանի կողմից շահագործվող «ԿրԱԶ-256Բ-1» ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել է տեղից, որի հետեւանքով ավտոմեքենայի վրա վերանորոգման աշխատանքներ կատարող 1970թ. ծնված Արմեն Անանյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
կարդալ ավելինՆոր-Արեշ փողոց, 127/1 հասցեի բնակիչները, տեւական ժամանակ է, ահազանգում են հանրակացարանային շենքի նկուղային հարկի անմխիթար վիճակի մասին: Այս խնդրի վերաբերյալ ամիսներ առաջ մի քանի հրապարակումներ արդեն եղել են «168 Ժամում»: Հիշեցնենք, որ հանրակացարանի նկուղային հարկում ապրում են մի քանի ընտանիքներ, որոնք նկուղում լցված ջրի պատճառով հայտնվել են հակահիգիենիկ եւ առողջության համար խիստ վտանգավոր վիճակում: Բանն …
կարդալ ավելինԲաց նամակ ՀՀ նախագահին եւ վարչապետին՝ հայ կանանցից, մայրերից եւ անմեղ մանուկներից Մեծարգո այրեր, մենք համոզված ենք, որ այն, ինչի մասին պետք է խոսենք, Դուք քաջատեղյակ եք, բայց լռում եք, քանի որ ներքոհիշյալը Ձեզ շրջապատող մարդկանց մտածված աշխատանքի արդյունքն է։ Իհարկե, տեղյակ եք, որ մի փոքր հանրապետությունում, որտեղ հազիվ թե լինի 1,5-2 մլն մարդ, 300.000-ը …
կարդալ ավելին