հասարակություն

Գործ են հարուցել

17.03.2009

Լոռու մարզի դատախազությունը մարզի Սարատովկա եւ Նովոսելցովո գյուղերի գյուղապետերի դեմ քրեական գործ է հարուցել: Գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Սարատովկա համայնքի ղեկավարի դեմ քր.գործը հարուցվել է նրա կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ յուրացում եւ պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: Ըստ պաշտոնական տեղեկատվության, համայնքի ղեկավար Գ. Մարդոյանը 2005-2008թթ. համագյուղացիներին սոցիալական օգնություն տրամադրելու պատրվակով հաշվապահական կեղծ …

կարդալ ավելին

Բողոքում են

17.03.2009

Նախորդ 2 ամսվա ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից բնակիչների դիմում-բողոքների վերաբերյալ պետական տարբեր մարմիններ է ուղարկվել 180 նամակ: Ըստ գրավոր դիմում-բողոքների վիճակագրության` վերոնշյալ ժամանակահատվածում դատարանների գործունեության դեմ ստացվել է 25 դիմում, ՀՀ Ոստիկանության` 21, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` 17, Երեւանի քաղաքապետարանի` 12: Քիչ դժգոհություններ են եղել ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (2), ԱԺ-ի (2), …

կարդալ ավելին

Խախտվել է անմեղության կանխավարկածը

17.03.2009

«Միասին» երիտասարդական շարժման կազմակերպած «կաշառակեր» դասախոսների լուսանկարները պատերին փակցնելու վերջին ակցիան, ըստ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի` ագրեսիա է: Ըստ նրա` իշխանությանը հարող կուսակցության երիտասարդական թեւի այդպիսի քայլը իմիտացիա է: «1991 թվականից մենք ապրում ենք պետության մեջ, որը կարծես թե ունի իր բոլոր կառույցները, իր բոլոր թեւերը: Թե ինչքանով են դրանք վատ աշխատում` էական չէ, բայց պետության …

կարդալ ավելին

Զրկված են ընտրելու իրավունքից

17.03.2009

Մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկված են պետության համար բացառիկ հանրային գերակա շահ հանդիսացող իրացման գոտիների այն բնակիչներն, ում սեփականության իրավունքի հարցը դեռեւս վիճարկվում է դատական տարբեր ատյաններում: Այսինքն` ընտրելու իրավունք չունեն Բուզանդ, Ամիրյան փողոցների եւ Հյուսիսային պողոտայի շուրջ 55 քաղաքացիներ: Իրացման գոտու տակ հայտնված այս մարդիկ, փաստորեն, իրենց բնակարաններից վտարվելուց հետո …

կարդալ ավելին

Ձուն ա արել

17.03.2009

Հանրապետության շրջանների մեծ մասում գիշերվանից տեղացած առատ ձյան հետեւանքով ձնածածկի բարձրությունը Ջերմուկում երեկ 74 սմ էր, Ամասիայում, Աշոցքում` 47 սմ, մնացած լեռնային շրջաններում՝ 15-30 սմ: Ըստ «Հայավտոճան» ընկերության տրամադրած տեղեկատվության, առատ տեղումների եւ քամու պատճառով երեկ փակ կամ դժվարանցանելի են եղել «Որոտանի», «Պուշկինի» եւ «Սելիմի» լեռնանցքերը: Սյունիքում առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի …

կարդալ ավելին

«Արի տունը» չկպա՞վ

14.03.2009

Համաշխարհային հայկական կոնգրեսը ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ՝ նախաձեռնել է անցկացնել մրցույթ`«Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար» խորագրով: Այն կանցկացվի «Լավագույն հայ համայնք», «Լավագույն հայկական կրթօջախ», «Լավագույն հայագիտական կենտրոն», «Հայ արվեստը տարածող լավագույն ստեղծագործական խումբ», «Ազգային ավանդույթը, սովորույթը, ծեսը պահպանող լավագույն հայկական ընտանիք», «Լավագույն հայկական լրատվամիջոց», «Հայ ժողովրդի բարեկամ» անվանակարգերում: Հայաստանից մրցույթին մասնակցել կկարողանան նրանք, …

կարդալ ավելին

Զինծառայող է սպանվել

14.03.2009

Մարտի լույս 13-ի գիշերն ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարը ԼՂՀ-ի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղությամբ, ինչի արդյունքում դիպուկահար կրակոցից սպանվել է զինվորական հերթապահության մեջ գտնվող ԼՂՀ պաշտպանության բանակի մի զինծառայող: Այդ մասին հայտնում են ԼՂՀ Պաշտպանության նախարարությունից` չնշելով զոհված զինծառայողի անունը:

կարդալ ավելին

Նամակներ է գրել

14.03.2009

Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Ապօրինի ծառահատումների վերաբերյալ մամուլում հրապարակված տեղեկություններն ուսումնասիրելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները 11.03.2009-ին այցելել են ՀՀ Լոռու մարզ: Մարզի Ահնիձորի` Հրանտ Մաթեւոսյանի անվան հիմնական դպրոցի հարեւանությամբ գտնվող անգարատիպ տարածքում, որը բնակիչների եւ երեխաների …

կարդալ ավելին

Սուրենի կյանքն արժե մեկուկես միլիոն դրամ

14.03.2009

Զեփյուռ Մալխասյանի ամուսինը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կամավոր մեկնեց Քելբաջար, սակայն ճանապարհին ենթարկվելով ավտովթարի` տեղում մահացավ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս գյուղի բնակիչ տիկին Զեփյուռը հաղթահարելով այդ ժամանակների բոլոր զրկանքները՝ միայնակ երկու որդի մեծացրեց: Ավագ որդուն` Գեւորգին, 2001թ. զորակոչեցին բանակ եւ, որպես միակողմանի ծնողազուրկ, նա զինծառայության ուղարկվեց Վարդենիսի Կարճաղբյուր գյուղի զորամաս: Ծառայության երրորդ ամսում, սակայն, ըստ տիկին Զեփյուռի` …

կարդալ ավելին

Այս անգամ չեն կրակել

14.03.2009

Երեկ ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Հորադիզ բնակավայրի մերձակայքում: Ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա): Դիտարկումն անցել է ըստ …

կարդալ ավելին

Յոթ երգ գիտեն, յոթն էլ՝ «ֆոնոգրամայով»

14.03.2009

Հայրենի շոու-բիզնեսում իրարանցում է: Մշակույթի նախարարի հրամանի համաձայն, այսուհետեւ արգելվում է համերգների ժամանակ երգել ֆոնոգրամայով: Եվ այդ հրամանը զայրացրել է տեղական «աստղիկներին», որոնք այլեւս զրկվել են «գռդոնի» հնարավորությունից: Իհարկե, ամոթ-աբուռ ունենալու պարագայում այդ զայրույթը «աստղիկները» կարող էին պահել իրենց մեջ: Սակայն վերջիններս այնքան են «հաբռգել», որ հեռուստատեսությամբ եւ մամուլով հայտարարում են իրենց դժգոհությունն առ այն, …

կարդալ ավելին

Ոչնչացնելու են դրսում

14.03.2009

Երեւանի Էրեբունի համայնքում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցի պարունակությունը դուրս կհանվի եւ կոչնչացվի: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության պետ Սերգեյ Ազարյանը: Ըստ նրա, ընտրվել է թունաքիմիկատները հանրապետությունից դուրս ոչնչացնելու տարբերակը, քանի որ Հայաստանում համապատասխան տեխնոլոգիաներ չկան: Այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են վարվում Ռուսաստանի եւ Ֆինլանդիայի …

կարդալ ավելին

Դե, պատասխանիր

14.03.2009

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Շիրակի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցության հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Լեւոն Բարսեղյանը երեկ նամակ-հարցում է ուղարկել ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին: Առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, պարոն Բարսեղյանը խնդրել է տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 1. ՀՌԱՀ գործունեության սկզբից մինչ օրս ՀՀ Լոռու մարզի տարածքում հեռուստատեսային եւ ռադիո հեռարձակման …

կարդալ ավելին

«Ճիշտն ասած՝ ես անբախտ եմ»,- ասում է միայնակ մայր Շաքեն

14.03.2009

31 տարեկան Շաքե Հակոբյանի ծանր հիշողությունները խանգարում են խաղաղ, անհոգ կյանքով ապրելուն: Հիշում է երիտասարդությունը, որը խեղաթյուրվեց զուտ այն պատճառով, որ մեկ տարվա մեջ երիտասարդ Շաքեն երկու դիակ ճանապարհեց գերեզման. ազատամարտիկ հորն ու երիտասարդ եղբորը: Շաքեի հայրը Ղարաբաղյան պատերազմից տուն չեկավ: 1994թ. Մարտակերտի Լեոնարխի անտառում Ներսես Հակոբյանը սպանվեց` երեք երեխաներին թողնելով որբ ու անպաշտպան: Հոր …

կարդալ ավելին

Ապրի Ապրեսյանը

14.03.2009

Համաշխարհային զբոսաշրջային ֆորումի գնահատականով, Հայաստանը տուրիզմի եւ ճանապարհորդությունների մրցունակության ու գրավչության առումով նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը: Այս տարի Հայաստանն 91-րդ տեղում է՝ նախորդ տարվա 89-ի փոխարեն: Հարեւան Վրաստանը եւ Ադրբեջանը վարկանշային աղյուսակում մեզանից առաջ են: Այսպես. Վրաստանը զբաղեցրել է 73-րդ հորիզոնականը` նախորդ տարվա 72-ի փոխարեն, իսկ Ադրբեջանը` 76-րդ տեղում է, առաջընթացը 3 հորիզոնական …

կարդալ ավելին

«Փող խնդրելը շահավետ աշխատանք է»

14.03.2009

Համոզված կարող ենք ասել, որ գրեթե բոլորիս փողոցներում մոտեցել են մանկահասակ երեխաներ ու ասել. «Ինձ հացի փող կտա՞ք»: Կամ ծեր կանայք` մեկնելով ձեռքը, դեղի փող են խնդրել: Որքան էլ ցավալի է, բայց նման տեսարաններն արդեն զարմանալիորեն շատերիս համար սովորական են դարձել: Սակայն նրանց թիվն օրեցօր ավելանում է` հասնելով տագնապալի չափերի: Ի տարբերություն անօթեւան մնացած այն …

կարդալ ավելին

Որոնում են

14.03.2009

ՀՀ իրավապահ մարմինների կողմից այս տարվա փետրվարի 20-ի դրությամբ Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզման մեջ է գտնվում 288 անձ: Այդ մասին «Արմենպրեսին» ասել են ՀՀ Ոստիկանությունում: Այս տարի միջազգային հետախուզում է հայտարարվել 4 անձի նկատմամբ, 2008-ին` 35, 2007-ին` 11: Ինտերպոլի կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացիները հիմնականում մեղադրվում են ծանր հանցագործություններ կատարելու մեջ, մասնավորապես` սպանության` 83, ավազակային հարձակման` …

կարդալ ավելին

Տոն, որին մասնակցում են յոթ ձի եւ անգամ մեկ ավանակ

10.03.2009

Ի՞նչ կարող է նշանակել, երբ մի խումբ տղամարդիկ, օրը ցերեկով, ձմռան ցրտին, մայրաքաղաքի կենտրոնում, միայն եւ միմիայն լողազգեստով` իրենց հնարավոր բարեմասնություններն ի տես անցորդների, տերեւի նման դողում են, ինչպես Իլֆի եւ Պետրովի հայտնի հերոսը` «12 աթոռից»: Այս խմբի լուսանկարն, ի դեպ, պատահաբար տեսա մեր խմբագրության լուսանկարների պահոցում: Տղամարդկանց այս խմբին չէր կարելի կասկածել սեռական ոչ …

կարդալ ավելին

«Բալե՛ս, ախր ապրել եմ ուզում»,- ասում է միայնակ թոշակառուն

10.03.2009

69-ամյա Նունուֆար տատը երեխայի նման լաց լինելով ինձ ասում է` «Բալե՛ս, ապրել եմ ուզում: Մահ կամ ազատություն: Մի բան արա, թող կամ մեռնեմ, կամ էլ անցավ ապրեմ: Էլ չեմ դիմանում էս ցավերին: Թող ինձ տանեն գյուղ, սպանեն, երեխեքիս նեղություն չտամ, թե չէ…»: Նունուֆար տատը երեխաների, թոռների մոտ իրեն մեղավոր է զգում, որովհետեւ առողջական վիճակը կտրուկ …

կարդալ ավելին

Գիժ մարտ

10.03.2009

Մարտի 10-11-ը գիշերը՝ հանրապետության շրջանների մեծ մասում հնարավոր են տեղումներ, որոնց ժամանակ հնարավոր է նաեւ ամպրոպ: Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ըստ «Հայպետհիդրոմետի», վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում եւ Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` 0 -5, ցերեկը` +1 +6, ցածրադիր մասերում՝ գիշերը՝ -1 +3, ցերեկը՝ +5 +10, …

կարդալ ավելին