Մարտի լույս 13-ի գիշերն ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարը ԼՂՀ-ի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղությամբ, ինչի արդյունքում դիպուկահար կրակոցից սպանվել է զինվորական հերթապահության մեջ գտնվող ԼՂՀ պաշտպանության բանակի մի զինծառայող: Այդ մասին հայտնում են ԼՂՀ Պաշտպանության նախարարությունից` չնշելով զոհված զինծառայողի անունը: