Համաշխարհային հայկական կոնգրեսը ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ՝ նախաձեռնել է անցկացնել մրցույթ`«Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար» խորագրով: Այն կանցկացվի «Լավագույն հայ համայնք», «Լավագույն հայկական կրթօջախ», «Լավագույն հայագիտական կենտրոն», «Հայ արվեստը տարածող լավագույն ստեղծագործական խումբ», «Ազգային ավանդույթը, սովորույթը, ծեսը պահպանող լավագույն հայկական ընտանիք», «Լավագույն հայկական լրատվամիջոց», «Հայ ժողովրդի բարեկամ» անվանակարգերում: Հայաստանից մրցույթին մասնակցել կկարողանան նրանք, ովքեր ունեն մեծ ավանդ եւ դերակատարություն սփյուռքում հայապահպանության գործում: