Դժբախտ պատահար «Միկա-Ցեմենտում»

27/03/2009

Նախօրեին, ժամը 14:30-ի սահմաններում, «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ Ճամբարակի արտադրամասի տարածքում գտնվող ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոցում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ Ոստիկանության հաղորդագրության` Մխիթար Գեւորգյանի կողմից շահագործվող «ԿրԱԶ-256Բ-1» ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել է տեղից, որի հետեւանքով ավտոմեքենայի վրա վերանորոգման աշխատանքներ կատարող 1970թ. ծնված Արմեն Անանյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: