Ապրիլի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ըստ ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության, ադրբեջանական զինուժը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Նուզգեր, Կորգան, Քյուրդլար, Կուրոպատկինո, Լեւոնարխ, Կարմիրավան եւ Ջրաբերդ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: