Փոխվել է միայն անունը

19/03/2009

Մարտի 29-ից Հայաստանից օդային տրանսպորտով մեկնող ուղեւորները 10.000 դրամ ելքի տուրքը կվճարեն ավիատոմս ձեռք բերելիս, ոչ թե օդանավակայանում: Այդ օրվանից ուժի մեջ մտնող «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն, փոխվում է 10.000 դրամ ելքի տուրքի գանձման կարգը: Օրենքի մեկ այլ փոփոխությամբ, Հայաստանի օդանավակայաններից մինչեւ 450 կիլոմետր շառավղով օդային փոխադրումների իրականացման դեպքում ֆիզիկական անձանցից ելքի տուրք չի գանձվում: Այս դրույթը առայժմ վերաբերում է միայն Երեւան-Թբիլիսի չվերթին: