Գործադուլ են սկսել

03/03/2009

Երեկ Մալաթիայի տոնավաճառի վարձակալները գործադուլի էին դուրս եկել իրենց առեւտրային տաղավարների վարձավճարների բարձրացման պատճառով։ Տոնավաճառի սեփականատերերը որոշել են մարտ ամսից 4 քմ տարածքի վարձավճարը 100.000 դրամից դարձնել 130.000 դրամ։ Վարձակալները պահանջում են չեղյալ համարել վարձավճարի բարձրացումը։ Բացի այդ, վարձակալները տոնավաճառի սեփականատերերից պահանջում էին շաբաթվա մեջ իրենց համար հանգստյան մեկ օր սահմանել, քանի որ նրանք աշխատում են առանց հանգստյան օրերի։