Այ քեզ բան

14/01/2009

«Արմավիա» ընկերության Ա-320 օդանավը, հունվարի 11-ին կատարելով Սոչի-Երեւան չվերթը, Վրաստանի օդային տարածքում, Թբիլիսիի վրա, հրաշքով է զերծ մնացել մեկ այլ օդանավի հետ բախվելուց, որը կատարում էր Դուբայ-Նյու Յորք չվերթը: Այդ մասին «Ռեգնումին» հաղորդել է «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: Ըստ նրա` օդաչուն թռիչքի ընթացքում հանկարծ նկատել է ուղիղ դեպի իրեն թռչող մեկ այլ օդանավ: Ավիաընկերության օդանավը հայտնվել է 500 տոննայանոց օդանավի համընթաց հոսքի մեջ, ինչի հետեւանքով անջատվել է հայկական օդանավի ավտոպիլոտը: Բախումից հաջողվել է խուսափել, բայց հայկական օդանավը 3 անգամ հայտնվել է կորագծում: Էքստրեմալ վիճակում Ա-320-ի օդաչուին հաջողվել է թեքել օդանավը, հավասարակշռել այն եւ շարունակել թռիչքը: