«Panorama.am»-ի փոխանցմամբ` «Լայքս Արմենիա» ընկերությունը երեկ հերքել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կողմից հնչեցված այն տեղեկատվությունը, թե ընկերության 1000 աշխատակից ազատվել են աշխատանքից: Ըստ ընկերության` իրենք միշտ ունեցել են 210 աշխատակից, որոնք այժմ աշխատում են, իսկ թե որքան ժամանակ նրանք կշարունակեն աշխատել` հայտնի չէ: Տեղեկացնենք, որ «Լայքս Արմենիա» ընկերությունը Հայաստանի տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում գործում է արդեն 6 տարի: Այն 700 աշխատող ունեցող «Լայքս Եվրոպայի» ամենամեծ մասնաճյուղն է աշխարհում: Նշենք, որ «Լայքս Եվրոպա» ընկերության համասեփականատերեր «Թելեֆոնիկա» եւ «Բերթելսման» ընկերությունները դեռեւս նոյեմբերի վերջին հայտարարել էին, որ որոշել են մասամբ վաճառել ու մասամբ լուծարել այն, քանի որ չեն կարողացել ներդրողներ գտնել: