Փոփոխվել են

28/11/2008

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում փոքր հէկ-երից եւ հողմաէլեկտրակայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները ենթարկվեցին փոփոխության: Մեթոդիկայի համաձայն` հանձնաժողովը յուրաքանչյուր տարի` մինչեւ դեկտեմբերի 1-ը, համապատասխան ճշգրտման է ենթարկում փոքր հէկ-երից եւ հողմային էլեկտրակայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները: Այդ փոփոխությունները հիմնականում երկու գործոնով են պայմանավորված` դրամ-ԱՄՆ դոլար փոխարժեքի փոփոխությամբ եւ երկրում գրանցված սղաճով: Ըստ փոփոխության` հէկ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է 0.58 տոկոսով, իսկ հողմակայանից առաքվողն աճել է 0.14 տոկոսով: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2009-ի հունվարի 1-ից: Նշենք, որ հիշյալ որոշման ընդունմամբ վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինը չի փոփոխվում: