Ավարտվե՞լ է

30/11/2008

Երեւանի վերելակների վերանորոգման ՀՀ կառավարության ծրագիրը գործնականում ավարտված է: Այս օրերին ընթանում են դրանց կարգաբերման աշխատանքներ: Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանի հավաստմամբ` ծրագրով նախատեսված 34 նոր վերելակների տեղադրման եւ 2464 վերելակների վերանորոգման աշխատանքներն ավարտված են: Հիշեցնենք, որ այդ ուղղությամբ ՀՀ պետբյուջեից նախորդ տարի հատկացվել էր

3 մլրդ դրամ: Գ. Խաչատրյանի խոսքով` չի բացառվում, որ վերելակների նորոգման ծրագիրը շարունակական լինի: Այս ծրագրով լուծվել է միայն 2464-ի նորոգման հարցը, սակայն Երեւանում հաշվառված վերելակների թիվը 4261 է: Այսինքն` շուրջ 1800 վերելակներ դեռեւս նորոգման եւ արդիականացման կարիք ունեն: