Հերքել է

23/11/2008

ՊՆ մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը երեկ հերքել է շրջանառվող լուրերը, թե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը մոտ ժամանակներս կազատվի զբաղեցրած պաշտոնից: Ըստ նրա` այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի` Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարաբերություններն այն աստիճան են լարվել, որ որոշվել է Յուրի Խաչատուրովին պաշտոնանկ անել` հնարավոր բախումներից խուսափելու համար: Ի դեպ, ըստ նույն աղբյուրի` Խաչատուրովին այդ պաշտոնում փոխարինելու էր ՀՀ Ոստիկանության Ներքին զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Գարիկ Գաբրիելյանը: