Նոյեմբերի վերջին

21/10/2008

Հիմնանորոգման նպատակով սեպտեմբերի 5-ին աշխատանքները դադարեցրած Հայաստանի ատոմային էլեկտրակայանը կսկսի գործել նոյեմբերի 29-ից: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը, ՀԱԷԿ-ում կապիտալ վերանորոգում իրականացվում է 4 տարին 1 անգամ` նախօրոք ծրագրված պլանային վերանորոգումների շրջանակներում: Այս հիմնանորոգումը ենթադրում է բավականին մեծածավալ աշխատանք, ուստի ՀԱԷԿ-ը կանգնեցվել է ոչ թե սովորական պլանային աշխատանքների համար պահանջվող 65, այլ 85 օրով: Կապիտալ վերանորոգման շրջանակներում վառելիքը պետք է լրիվ դատարկվի ռեակտորից եւ կատարվի ռեակտորի ստուգում: Ատոմակայանի աշխատանքի դադարեցումը չի հանգեցնում հանրապետությունում էլեկտրաէներգիայի պակասի: