Փոփոխելու են

23/10/2008

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հաստատել է շրջանառվող լուրերը, որ կառավարությունն առաջիկայում պատրաստվում է փոփոխություններ կատարել «Զինապարտության մասին» օրենքում, համաձայն որի` 18 տարին լրացած երիտասարդները կզորակոչվեն բանակ: «Առաջարկություններ եղել են` եւ՛ մեր, եւ՛ Կրթության նախարարության կողմից: Կարծում եմ, մեր կողմից ճիշտ է այն առումով, որ բոլորը հավասարաչափ իրենց պարտքը կտան հայրենիքին, Կրթության նախարարության կողմից էլ ճիշտ է, որովհետեւ այստեղ կրթությունը կշահի` չեն փորձի կրթության տարբեր ատյաններում սովորելու պատճառով խուսափել զինծառայությունից եւ նաեւ ազդել կրթության ընդհանուր մակարդակի վրա»,- երեկ ԱԺ-ում ասել է Ս. Օհանյանը: Ի դեպ, երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում էր «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը: