Վրաերթ

31/08/2008

Երեկ ցերեկը Գայի արձանի հարեւանությամբ անհայտ անձը վրաերթի է ենթարկել Հայաստանի առաջադիմական կուսակցության փոխնախագահ, Արաբկիր համայնքում թաղապետի թեկնածու Աշոտ Մնացականյանին: Հարվածող մեքենան անմիջապես հեռացել է դեպքի վայրից: Մեզ հետ հեռախոսազրույցում կուսակցության մամուլի խոսնակ Արսեն Մկրտչյանը նշեց, որ իրենք առայժմ միջադեպի համար կոնկրետ ոչ մեկի չեն մեղադրում, սակայն, այնուամենայնիվ, այն կապում են թաղապետի առաջիկա ընտրությունների հետ: Աշոտ Մնացականյանն էլ լուրջ վնասվածքներ չի ստացել, ներկայումս նորմալ վիճակում է գտնվում: Նրա մեքենան, սակայն, ըստ Ա. Մկրտչյանի` ամբողջովին ջարդուփշուր է եղել: ՀՀ Ոստիկանությունից երեկ «Ա1+»-ին հայտնել են, որ իրենք դեպքի վերաբերյալ որեւէ հայտարարություն չեն ստացել: