հասարակություն

Ռոբոտի, բիզնեսի եւ անհատի գումարելին

15.08.2008

Անձի տիպը որոշվում է հասարակական հարաբերությունների տվյալ համակարգով, մշակույթով, ինչպես նաեւ՝ կենսաբանական յուրահատկություններով։ Եթե ուշադիր զննենք, կտեսնենք, որ մեզանում հասարակական հարաբերությունների համակարգ դեռեւս չի ձեւավորվել, չունենք մեր բարոյական կոդեքսը, չգիտենք` մեր հասարակության ձեւավորման համար անհատականության ի՞նչ տիպ է պետք կրթել, ի՞նչ առանձնահատկություններ եւ հասարակական ի՞նչ չափանիշներ պետք է ունենա նա: Խոսքը կաղապարների մասին չէ, այլ …

կարդալ ավելին

Շատացե՞լ ենք

15.08.2008

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանի բնակչությունը 2008թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 231.9 հազար մարդ: Քաղաքային բնակչությունը կազմել է 2 մլն 70.2 հազար մարդ, գյուղականը` 1 մլն 161.7 հազար մարդ:

կարդալ ավելին

Եկել են Հայաստան

15.08.2008

Երեկ ժամը 15:00 դրությամբ Վրաստանից հայրենիք է վերադարձել Հայաստանի Հանրապետության եւս 1520 քաղաքացի: Նշված ժամանակահատվածում Վրաստանից Հայաստան է մուտք գործել օտարերկրյա եւս 695 քաղաքացի: Երեկվա դրությամբ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել:

կարդալ ավելին

Սիրահարների աչքը լույս

15.08.2008

Երեւանում Սիրահարների այգու (նախկինում` Պուշկինի այգի) վերակառուցման աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի վերջին: Այգու բարեկարգման ծրագրի համակարգող Սարհատ Պետրոսյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ արդեն աշխատանքների 70 տոկոսը կատարվել է. կառուցվել են արհեստական լճակներ եւ ջրվեժներ, իրականացվել են ամբողջ այգու ինժեներական համակարգի վերակառուցում, ճեմուղիների` բնական քարերով եւ ավազով երեսպատման նախապատրաստական, այգու լուսավորության աշխատանքներ: Ըստ նրա` այն լինելու է …

կարդալ ավելին

… Տգիտությունը փաստարկ չէ

14.08.2008

Հոդվածիս վերնագիրը դրել եմ Վ. Ի. Լենինի օգնությամբ, ում դեռեւս մեջբերում են կոմունիստները եւ ումից ջանում են խուսափել ոչկոմունիստները. երբեք չեմ եղել կոմունիստ, ոչկոմունիստ՝ նույնպես, եւ իմ ազատությունը թույլատրում է հավասարապես օգտվել թե՛ Նիցշեի, թե՛ Լենինի «խոհանոցից»: Սա լավագույն միջին չէ. սա նավը ափ հանելու տարրական գրագիտություն է: Ինչ չգիտես, կարելի է սովորել նրանից, ով …

կարդալ ավելին

«Կատարյալ երջանկության համար միայն ՀԴՄ-ներն էին պակասում»

14.08.2008

ՀՀ կառավարության որոշմամբ` սեպտեմբերի 1-ից բոլոր տոնավաճառներում կտեղադրվեն հսկիչ-դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ-ներ): Հիշեցնենք, որ այդ որոշման մասին ասել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` օգոստոսի 5-ին հարկային վարչարարության բարելավման հարցերի վերաբերյալ իր մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Վարչապետը մասնավորապես նշել էր, որ առեւտրի 80 տոկոսը տեղի է ունենում տոնավաճառներում այն պատճառով, որ տոնավաճառների միջոցով հնարավորություն է ստեղծվում …

կարդալ ավելին

«Իմ ընկեր Օնիկին սեւ կարիչը կծել էր, ու ես ահավոր վախենում եմ»

14.08.2008

10 տարեկան Գրիգորի համար էս աշխարհն էնքան անհարմարավետ ու հոգսաշատ է, որ իր մանկությունն այս փոքրիկ տղան վատնում է կողակիցներին խնամելու ու միջավայրում տիրող անհարմարավետությունը հաղթահարելու վրա: Հարցնում եմ` «Ինչո՞ւ ես էսքան մտազբաղ»: Ցրված կարկամելով՝ պատասխանում է` «Ախր դժվարությունները շատ են: Ես վախենում եմ, որովհետեւ իմ ընկեր Օնիկին սեւ կարիճը կծել էր, ու իմ ընկեր …

կարդալ ավելին

Մանկատան առօրյայից

14.08.2008

«Գիտե՞ք, սա իմ մեքենան է»,- մատնացույց անելով մանկատան մուտքի դիմաց կանգնած գեղեցիկ, արտասահմանյան մակնիշի ավտոմեքենան, ասում է փոքրիկ Արմենը: Վերջինս «Զատիկ» մանկատան ամենակրտսեր բնակիչներից է: Չնայած Արմենն ութ տարեկան է, բավականին փոքրամարմին է ու իր տարիքից բավական փոքր է երեւում: Արմենը մանկատան մյուս երեխաների նման հաճախում է մոտակա դպրոցներից մեկը, այս տարի փոխադրվել է երրորդ …

կարդալ ավելին

Սահմանադրության շրջանակներում

20.07.2008

«168 Ժամի» այս համարը վերջինն է ամառային արձակուրդներից առաջ: Մեր թերթի հաջորդ համարը լույս կտեսնի օգոստոսի 5-ին: Եվ չնայած այս ամառը նախորդ գրեթե բոլոր ամառներից տարբերվում է նրանով, որ իսկապես «թեժ» է, հույս ունենք` այս ընթացքում իրադարձություններն այնպես չեն զարգանա, որ ընթերցողը մեզ մեղադրի գոնե հանգստի` մեր սահմանադրական իրավունքից օգտվելու համար: Մինչ նոր հանդիպում օգոստոսի …

կարդալ ավելին

«Քրիստոսին մատաղ անենք, որ Ստալինին վերակենդանացնի»,- ասում է սովամահ լինող ծեր կինը

20.07.2008

83-ամյա Վիկտորյա Եղիազարյանը, տեւական ժամանակ է, զանգահարում է խմբագրություն` խնդրելով այցելել իրեն: Այգեստան 9 հասցեի նեղլիկ արահետները տանում են կիսաքանդ ու խոնավությունից դեղնած պատերով մի խրճիթ: Միայնակ ու ծռված ողնաշարով տատիկը, որ մտքերով շատ հեռուն է գնացել` մեր երկրում ապրող հազարավոր միայնակ ծերերի մենության արտացոլանքն է: Ասում եմ` «Բարեւ»: Քարացած լռության մեջ անսպասելի լսվող ձայնից …

կարդալ ավելին

Հայոց լեզուն, կոնյակն ու XXI դարը

20.07.2008

Լեզուն խմիչքի պես պետք է արբեցնող լինի, թնդեցրած՝ ինչպես կոնյակը, եւ մատուցվի այնպիսի կաղապարով, որ պահպանի բուրմունքը։ Ինչպես որ մեր հագուկապը մեր արտաքին բովանդակությունն է, այնպես էլ լեզուն բացահայտում է մեր ներքին բովանդակությունը, մեր մտածողության մակարդակն ու սահմանը։ Մենք շատ ենք խոսում մեր հայ լինելուց ու ազգությունից, մեզ համար ստեղծել ենք աշխարհին ներկայացվող հայի անառարկելի …

կարդալ ավելին

Ինչպես են յուրացվում մանկատան շրջանավարտների փողերը

20.07.2008

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը վստահ է, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գրպանում է մանկատան շրջանավարտների համար բնակարաններ գնելու նպատակով պետբյուջեից հատկացվող հսկայական գումարները: 2007թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ տիկին Բախշյանն ուշադրություն է հրավիրել ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ ընտանիքներին, կանանց …

կարդալ ավելին

Հերթական կիրճը՝ վտանգի տակ

20.07.2008

«Քոլը» միակն է Կապանին հարող կիրճերից, որը մինչեւ հիմա զերծ է մնացել տարածաշրջանի հանքանյութ վերամշակող գործարանների պոչամբարը դառնալու վտանգից: Հատկապես Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը շրջակա միջավայրի զգալի մասը դարձրել է իր հանքանյութի թափոնները պահեստավորելու ամբարներ: Իսկ «Քոլի կիրճը» դեռեւս մնացել է մաքուր վիճակում՝ հավանաբար այն պատճառով, որ խորհրդային տարիներին եղել եւ մինչեւ հիմա էլ շարունակում է …

կարդալ ավելին

«Խնդիրները պետք է լուծվեն ոչ թե երեւանցիների հաշվին, այլ՝ երեւանցիների համար»

20.07.2008

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետարանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում եղել են մայրաքաղաքի համար կարեւոր մի քանի խնդիրներ, որոնք, ըստ նրա` «պետք է լուծվեն համատեղ աշխատանքի ընթացքում եւ միասնական ջանքերով»: «Երեւանում առկա հիմնախնդիրները բոլորիս աչքի առաջ են, բոլորս տեսնում ենք եւ պարտավոր ենք շատ արագ լուծումներ տալ այն խնդիրներին, որոնք մեծ ներդրումներ …

կարդալ ավելին

Տեղաշարժ չկա

09.07.2008

«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով երեկ վերսկսված դատավարությունը կուղեկցվի դատարանի շենքի մոտ բողոքի ակցիաներով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը: Նա նշել է, որ մի շարք կազմակերպություններ մտադիր են արդար դատավարության պահանջով կրկին իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Գոչունյանը հայտնել է նաեւ, որ Հ. Դինքի …

կարդալ ավելին

«Էդ անտեր մահին էլ սպասում եմ, սպասում եմ…»,- ասում է Ղարաբաղյան պատերազմի հերոս, ֆրանսահայ Ալեքսանդր Լյուի-Օհանյանը

09.07.2008

Մեր բարձրաստիճան պաշտոնյաները պատեհ-անպատեհ առիթներով հանդես են գալիս զեկույցներով, հայտարարում են, որ Հայաստանի տնտեսությունը վագրային թռիչքով ցատկում է, իսկ ազգաբնակչության կենսամակարդակն աստիճանաբար դառնում է քաղաքակիրթ երկրների նման: Մինչդեռ ՀՀ բնակչության մի ստվար զանգվածի ապրելակերպը վկայում է, որ այդ տնտեսական աճն իրենց վրա անդրադառնում է նունյքան, որքան, ասենք, մոզամբ ժողովրդի վրա: Այսինքն` մի կողմից Հայաստանը զարգանում …

կարդալ ավելին

Վարչապետի վերահսկողական ծառայությունը չի ցանկացել լսել լրագրողներին

09.07.2008

«Հետքի» մայիսի 26-ի համարում հրապարակվել էր «Քաղաքապետը մսխում է բյուջեի փողերը» հոդվածը (այն արտատպել է նաեւ «168 Ժամ» թերթը), որտեղ ներկայացված փաստերի վերաբերյալ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն էր սկսել: Սակայն այդ ուսումնասիրությունը զավեշտի է վերածվել: Պարզվում է` իր ուսումնասիրության արդյունքների մասին ծառայությունը «տեղեկացրել է համայնքի ավագանուն, լսել է ավագանու անդամների կարծիքը` ավագանու արտահերթ նիստում»: …

կարդալ ավելին

Դժբախտ պատահարներ

09.07.2008

Տաթեւի վանքին հարակից «Սատանայի կամրջից» ցած է ընկել Գորիսի բնակիչ, 1970թ. ծնված Մհեր Մելքումյանը: Դեպքի վայր մեկնած փրկարարները ժամը 07։00-ին 25 մետր խորությամբ ձորից դուրս են բերել զոհվածի դին: Իսկ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղին հարակից լճակում հուլիսի 6-ին ջրահեղձ է եղել նույն գյուղի բնակիչ, 1970թ. ծնված Նիկոլոս Երիցյանը: Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատը: Մինչեւ …

կարդալ ավելին

Ավտոպատահարներ

09.07.2008

Երեւանի Կոմիտաս-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում երեկ` ժամը 01:00-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի 04 ՏԼ 597 պետհամարանիշով եւ «Սամատ» մակնիշի 016 ՕՍ 02 պետհամարանիշով ավտոմեքենաներ: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի Փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` վթարի հետեւանքով զոհվել է մեկ քաղաքացի, իսկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած մեկ ուղեւոր տեղափոխվել է «Արմենիա» …

կարդալ ավելին

Հաջորդն ո՞ւմ գլորենք տարտարոս

06.07.2008

Անցնող շաբաթ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք, գուցե սուբյեկտիվ ընկալմամբ, պետք է դառնային հասարակական քննարկումների ու մասնագիտական վերլուծությունների թեմա: Սակայն մեր կյանքում հաջողություն են ունենում միայն ահավոր ձանձրացրած ասուլիսային քննարկումները, ուր քննարկման նյութը բացառապես Սերժ Սարգսյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործողությունների վերլուծությունն է: Իսկ միայն այս շաբաթվա ընթացքում Դավթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով սեփական կյանքին վերջ են …

կարդալ ավելին