Երեկ ժամը 15:00 դրությամբ Վրաստանից հայրենիք է վերադարձել Հայաստանի Հանրապետության եւս 1520 քաղաքացի: Նշված ժամանակահատվածում Վրաստանից Հայաստան է մուտք գործել օտարերկրյա եւս 695 քաղաքացի: Երեկվա դրությամբ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել: