Դժբախտ պատահարներ

09/07/2008

Տաթեւի վանքին հարակից «Սատանայի կամրջից» ցած է ընկել Գորիսի բնակիչ, 1970թ. ծնված Մհեր Մելքումյանը: Դեպքի վայր մեկնած փրկարարները ժամը 07։00-ին 25 մետր խորությամբ ձորից դուրս են բերել զոհվածի դին: Իսկ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղին հարակից լճակում հուլիսի 6-ին ջրահեղձ է եղել նույն գյուղի բնակիչ, 1970թ. ծնված Նիկոլոս Երիցյանը: Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատը: Մինչեւ ժամը 23:30-ը տեւած որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: