Կրակոց` Կենտրոնում

11/10/2008

Հոկտեմբերի 9-ի գիշեր Երեւանի կենտրոնում կրակել եւ վիրավորել են մի քաղաքացու: ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել են, որ ժամը 01:44-ին թիվ 2 բուժմիավորումից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կենտրոնականի բաժին, որ «ձախ ազդրի կույր հրազենային վերք, ազդոսկրի բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Վարդգես Մ.-ն, ում այնուհետեւ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանության օպերատիվ խմբին տուժողը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 01:00-ի սահմաններում` Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող «Ջիանի» ակումբի մոտ. Վարդգես Մ.-ի ուղղությամբ կրակել է մի «Ջիփ ավտոմեքենայի վարորդը: Տեղազննության արդյունքում հայտնաբերվել է մեկ պարկուճ: Կատարվում է քննություն: