Հայտնաբերվել են օգոստոսին Երեւանի Կենտրոնական գերեզմանատնից բրոնզաձույլ կիսանդրի գողացած անձինք: Հիշեցնենք, որ դեռ օգոստոսի 25-ին մի քաղաքացուհի դիմել է ՀՀ Ոստիկանության Էրեբունու բաժին եւ հայտնել, որ օգոստոսի 1-25-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորված իր հոր գերեզմանից գողացել են բրոնզաձույլ կիսանդրին` պատճառելով 600.000 դրամի նյութական վնաս: Ըստ ՀՀ Ոստիկանության, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել են սեպտեմբերի 18-ին այլ գողություն կատարելու համար ձերբակալված Արմեն Հ.-ն եւ Քաջիկ Ա.-ն: