ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններից առաջ երեկ եւս մեկ անգամ հիշեցրել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող են մասնակցել համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող եւ փաստացի բնակվող անձինք: ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից «Արմենպրեսին» փոխանցել են, որ 18 տարին լրացած օտարերկրյա պետության քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցողները, ովքեր տվյալ համայնքում հաշվառված են մեկ տարուց ավելի, ընտրություններից առնվազն 5 օր առաջ պետք է դիմեն համապատասխան համայնքը սպասարկող ոստիկանության բաժին` ընտրացուցակներում ընդգրկվելու համար: