Անցել են երրորդ փուլ

29/08/2008

Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած վեց ընկերություններից նախաորակավորման փուլ են անցել երեքը: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` դրանցից առաջինը` «Orange» ընկերությունը, պատկանում է «France Telecom»-ին (Ֆրանսիա), «CEO Blackrock Communications»-ն անգլիական եւ իռլանդական համատեղ ձեռնարկություն է, «M$A Tele2 AB»-ն` շվեդական: Ըստ նրա` թեեւ նախօրոք մրցույթին մասնակցելու ցանկություն էին հայտնել 17 ընկերություններ, սակայն դրանցից նախաորակավորման փուլն անցնելու համար համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել միայն վեցը` «Orange», «CEO Blackrock Communications», «M$A Tele2 AB» «V-Tel» (Հորդանան), «Auroratel» (Ռուսաստանի Դաշնություն), «PJ Engineering» (Ֆինլանդիա) ընկերությունները: Առաջիկա 40 օրացուցային օրվա ընթացքում նախաորակավորում անցած ընկերությունները պետք է մրցութային հանձնաժողովին ներկայացնեն հայտ-առաջարկներ, որոնց քննարկումից հետո կորոշվի հաղթող ընկերության անունը: