Մտահոգ են

24/08/2008

Երեկ Սեւանի պաշտպանության նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Օգոստոսի 21-ին ԱԺ-ն ընդունեց հանցավոր մի որոշում, որով նախատեսվում է Սեւանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնել մինչեւ 360 մլն խոր. մետր (նախորդ տարիներին օրենքով սահմանված 170 մլն խոր. մետրի փոխարեն): Անկախ գիտնականների կարծիքով` Սեւանա լճից բացթողումների կրկնապատկումն անընդունելի է եւ վտանգավոր լճի համար: 2008թ. բնակլիմայական պայմաններն այնքան անբարենպաստ չեն եղել, որ նման նախաձեռնության անհրաժեշտություն ծագեր, իսկ ոռոգման ջրի պահանջարկի շահարկվող աճի վերաբերյալ չկան համապատասխան հիմնավորումներ: Հերթական անգամ ՀՀ իշխանություններն ապացուցում են իրենց ապազգային բնույթը…

Հերթական անգամ զոհաբերության սեղանին են դրվում հանրության սեփականություն հանդիսացող ռեսուրսները` հագուրդ տալով մի խումբ մարդկանց անձնական շահերինգ Հերթական անգամ իրենց ազգային ձեւացնող քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունները, մասնավորապես` ՀՅԴ-ն, դրսեւորում է անսկզբունքայնություն եւ մորթապաշտություն…

Սեւանից ջրառի ծավալներն ավելացնելու իրական պատճառներն ակնհայտ են` իշխանությունները փորձում են ջրասույզ լինելուց փրկել մի խումբ օլիգարխների անօրինական կառույցները: Իսկ թե ինչպես եւ ում կողմից է օգտագործվում Սեւանա լճից հավելյալ վերցված ջուրը, կասկած է հարուցում: Այսօր ավերվում են Սեւանա լիճն ու Թեղուտի անտառները, վաղը կվատնվեն Հայաստանի ողջ ընդերքը եւ կենսառեսուրսները, իսկ ուրանի նախատեսվող արդյունահանումը պարզապես կործանարար կդառնա երկրի համար:

20-րդ դարի սկիզբը հատկանշվեց Օսմանյան Կայսրությունում իրականացված ցեղասպանությամբ: 21-րդ դարը սկսվել է հայրենի իշխանությունների կողմից իրականացվող սպիտակ ջարդով»: