«Հայաստանի մտավորականությունը պարտավոր է ամեն ինչ անել երկրում հանդուրժողականության դաշտ ստեղծելու համար»,- երեկ «Մտավորականությունը եւ Հայաստանի ներքաղաքական կյանքը» հարցի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Ըստ նրա` «այսօր մենք քիչ մտավորականներ ունենք, որոնց ժողովուրդը հավատում է, որովհետեւ հիմա ջրի երես են ելել այնպիսի մտավորականներ, որոնք բռնել են պատեհապաշտության ուղին»: Լ. Անանյանի ասելով` մարտի 1-ից հետո կարծես թե համեմատական անդորր է տիրում, եւ «ընդդիմությունն ապրում է իր կյանքով ու օրենքներով», ինչն, ըստ նրա` ոչ մի լավ բան չի խոստանում: «Մտավորականները նույնպես բարիկադի երկու հակադիր կողմերում են, լավ կլիներ, որ այդ բարիկադները շուտ փլվեին»,- ասել է նա: