Հուլիսի 3-ին Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` պարզվել է, որ «Միցուբիշի» մակնիշի 10 ՏՍ 124 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատնեշին եւ շրջվել: Ավտովթարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ` 1982թ. ծնված Կորյուն Զոհրաբյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւոր` 1990թ. ծնված Լուսինե Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց: