հասարակություն

Պետք է, պետք է. պետք է….

04.06.2008

Առաջիկայում Երեւանի քաղաքապետարանի ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի բացօթյա բոլոր տեսակի սննդարտադրությունների եւ պատրաստի արտադրանքների վաճառքի՝ ղարսի խորոված, տարբեր տեսակի բլիթներ, միս-մսամթերք՝ փողոցում դրված, առանց որեւէ բժշկական հսկողության, կաթնեղեն, ձկնեղեն եւ այլն, հավուր պատշաճի եւ սահմանված սանիտարական նորմերի պահպանմամբ կազմակերպմանը: Երեկ հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն …

կարդալ ավելին

Արձագանքեց Քրեակատարողական վարչության պետը

04.06.2008

«168 Ժամում» տպագրված` «Էս ի՞նչ տխուր կյանք ա» հրապարակմանն արձագանքել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ Աշոտ Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ նյութն Արցախի 32 հասցեում, ԴԵՊՈ-ի գրասենյակում ապրող Անուշ Խեչումյանի բազմազավակ ընտանիքի մասին էր: Անուշի 18-ամյա որդին` Անդրանիկը, ներկայումս գտնվում է Կանանց եւ անչափահասների «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Ա. Խեչումյանի պատմելով` Անդրանիկը բանվորությամբ գումար …

կարդալ ավելին

«Կոշտ» երեխաների պաշտպանություն

04.06.2008

Հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության օրն էր: Այդ առիթով մայրաքաղաքի տարբեր հատվածներում տոնակատարություններ եւ խնջույքներ էին կազմակերպվել: Հունիսի 1-ին տեղի ունեցող իրադարձությունները պատրանք են ստեղծում, թե Հայաստանի կառավարությունը հիմնվելով ՀՀ Սահմանադրության եւ «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վրա՝ անում է առավելագույնը մեր երկրում ապրող երեխաներին պաշտպանելու համար: Ազատության հրապարակի ասֆալտին ինքնարտահայտվելու իրավունք տալը, «Հաղթանակ» զբոսայգում եւ …

կարդալ ավելին

Տուգանվել են

04.06.2008

Մայիսի 26-31-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգայցերի ընթացքում Բնապահպանական տեսչության Երեւանի բաժինն առգրավել է ապօրինի որսված 185 հատ սիգ տեսակի ձուկ, կազմվել է վարչական իրավախախտման 5 ակտ (բուսական աշխարհի պահպանության կանոնների խախտման՝ 1 եւ կենդանական աշխարհի պահպանության կանոնների խախտման 4 դեպք), բնությանը պատճառված վնասը կազմել է 240.000 դրամ: ՀՀ Բնապահպանության նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` …

կարդալ ավելին

Գողացիր ու գետը գցիր

04.06.2008

Սամվել Օհանյանը պատիժ է կրում գողության համար: Դատապարտվել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կողմից: ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով նա մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 2 տարի 6 ամիս ազատազրկման: Պատիժը կրել է տարբեր քրեակատարողական հիմնարկներում: 2007 թվականի մայիսից «Վանաձոր» ՔԿՀ-ում է: Հենց այդտեղից էլ միջնորդություն ներկայացվեց Լոռու մարզի …

կարդալ ավելին

Ինչպես բեռնաթափել բակերը

01.06.2008

Արձագանքելով Երեւանի տարբեր համայնքների համատիրությունների կողմից հնչած առաջարկներին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի համատիրությունների ներկայացուցիչների հետ: «Մեզ համար չափազանց կարեւոր է, որպեսզի կառավարության, քաղաքապետարանի մակարդակով կայացված որոշումներն իրականացվեն, ընդունված օրենքները կատարվեն»,- նշել է Ս. Սարգսյանը` կարեւորելով բնակիչների ինքնակազմակերպման, համերաշխ ապրելու, ընդհանուր նպատակ ունենալու խնդիրը` շենքի, փողոցի, համայնքի մակարդակում: Երկրորդ խնդիրը, ըստ …

կարդալ ավելին

Բանակը՝ որպես խնդիր

01.06.2008

Ցանկացած խնդիր սկսվում է հարցից: Կարեւորը ճիշտ հարցադրումն է, եւ խնդիրը լուծելու ցանկությունը. մենք պետությո՞ւն ենք ուզում, թե՞ բանակ. բանա՞կն է պետության միավոր, թե՞ հակառակը… Ուժեղ եւ կայուն պետություն ունենալու համար ուժեղ բանակն ընդամենը միավոր է՝ պետական ռեսուրսների մնացած բոլոր միավորների շարքում: Ուժեղ եւ կայուն պետություն ունենալու համար անհրաժեշտ է, որ պետական ռեսուրսների բոլոր միավորները …

կարդալ ավելին

Պատասխան-արձագանք

01.06.2008

Երեկ Նոր Նորք համայնքի Սոցիալական ծառայության տարածքային բաժնի պետ Ալինա Ռաֆայելյանը` արձագանքելով մեր թերթի թիվ 52 համարում հրապարակված` «Մամաս մենակ ա, բան չի հասցնում» հոդվածին, մեզ է տրամադրել տեղեկանք, ըստ որի` Նոր Նորքի ուս.ավանի հանրակացարանի սենյակներից մեկում հանգրվանած Ալինա Ավդալյանը 2008թ. մարտ ամսից ստանում է նպաստ, իսկ ինչ վերաբերում է սննդային օգնությանը, ապա` Ա. Ավդալյանը …

կարդալ ավելին

Հայրեր եւ որդիներ

01.06.2008

Պապը, թոռն ու քեռին Ոչ մի ծնող զավակի մահը չի ցանկանա, ինչ է թե՝ կարող է ժառանգել նրա գույքի մի մասը: Բայց մահը մարդկանց սպասումներով ու ցանկություններով չի առաջնորդվում: Ու ստացվում է այնպես, որ երբեմն ծնողն է դառնում զավակի ժառանգը: Նման հանգամանքներում է, որ որոշ թոռներ հակադրվում են իրենց տատուպապերին: Մահացած զավակի ու ծնողի հիշատակը, …

կարդալ ավելին

41 մլն 500.000 դրամ` Սեւանին

01.06.2008

ՀՀ կառավարությունը 41 մլն 500.000 դրամ է հատկացրել «Սեւանի ափամերձ տարածքների ու անտառաշերտերի մաքրման» այս տարվա ծրագրի իրականացման համար: Վերջինիս շրջանակներում մինչեւ տարեվերջ կմաքրվեն եւ կհեռացվեն Մարտունիին եւ Վարդենիսին հարող լճամերձ շուրջ 95 հա տարածքներում գտնվող ծառեր, բույսեր ու ջրածածկվող օբյեկտներ: Հետագա կառավարման նպատակով նշված տարածքներում միաժամանակ կկատարվեն նաեւ գոտեւորման եւ քարտեզագրման աշխատանքներ: Ջրածածկումից չվտանգվող …

կարդալ ավելին

Երիցյանը` փոխնախագահ

01.06.2008

Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային Կոնգրեսի 15-րդ Պլենար նստաշրջանի աշխատանքների առաջին օրը` նախօրեին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, ԵԽ Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը վերընտրվել է ԵԽ Կոնգրեսի փոխնախագահի պաշտոնում: Նա միաժամանակ Կոնգրեսում մեծամասնություն կազմող քաղաքական խմբակցության փոխնախագահն է:

կարդալ ավելին

Իրավունքն՝ անսահման, պատասխանատվությունը՝ զրո

01.06.2008

Մարդկային գրված եւ չգրված օրենքներով, յուրաքանչյուր անձ, անկախ ռասայական, ազգային եւ կրոնական պատկանելությունից, սոցիալական կարգավիճակից, սեռից եւ տարիքից՝ ունի իրավունքներ եւ պարտականություններ: Պարզապես, կախված իրենց զբաղեցրած դիրքից (հասարակության եւ պետության մեջ, ընտանիքում, աշխատանքում եւ այլուր), այդ իրավունքների եւ պարտականությունների շրջանակը լինում է տարբեր: Քաղաքակիրթ աշխարհում, սովորաբար, անձի իրավունքն ու պարտականությունն ուղիղ համեմատական են լինում: Այսինքն` …

կարդալ ավելին

Հուշամեդալ` Կոքսին

01.06.2008

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Կոքսին, որը հերթական այցով գտնվում է Ստեփանակերտում: ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ` Ք. Կոքսը, շնորհավորելով ԱԺ նոր շենքի կապակցությամբ, նկատել է. «Արցախը կարծես սնկերի դաշտ լինի. յուրաքանչյուր նոր այցով նորանոր շենքեր են կառուցվում»: Աշոտ …

կարդալ ավելին

Գլադիատորական խաղեր

01.06.2008

Ո՛չ Օլիմպիական, ո՛չ Համահայկական խաղերը Հայաստանում այնքան ոգեւորություն չեն ծնում, որքան ամենամյա Գլադիատորական խաղերը: Յուրաքանչյուր տարի, մայիս ամսին, ավելի ստույգ` մայիսի 24-25-ին, բազմաթիվ հայ ընտանիքներ իրենց շրջանավարտ երեխաներին ճանապարհում են պաշտոնապես «Վերջին զանգ» կոչված միջոցառմանը: Միջոցառում, որ իր դաժան հետեւանքներով համեմատելի է «ռուսական ռուլետկա» կոչված խաղի, իսկ մասսայականությամբ` միմիայն գլադիատորական մարտերի հետ: Ամեն տարի երկրի …

կարդալ ավելին

«Ինչի՞ ինձ չես տանում մամայիս գերեզմանոց»,- ասում է փոքրիկ Մեխակը

01.06.2008

6 տարեկան Մեխակի երկարատեւ լռությունը որբության նման հոգեմաշ ու անխնա ցավոտ է: Փոքրիկ տղան ոչ այնքան ապրում է իրականության մեջ, որքան հիշողություններով, որտեղ մայրը սիրով ու ջերմությամբ գրկում էր իրեն, իսկ Մեխակն իրեն պաշտպանված էր զգում: Հիշողություններից այս կողմ` իրականության մեջ քիչ բան կա ոգեշնչող: Մայրը չկա, ու էլ ոչինչ չկա գոնե մի քիչ գեղեցիկ …

կարդալ ավելին

«Ինչպիսին երկիրն է, այնպիսին էլ հումորն է»,- ասում է դերասան Հրանտ Թոխատյանը

01.06.2008

– Մութ ու ցուրտ «ուրախ» տարիներին, երբ ընդամենը մեկ ժամով մարդկանց «որպես լավություն» լույս էին տալիս, մարդիկ միացնում էին հեռուստացույցը, դիտում հումորային հաղորդումները, որ գոնե ժամանակավորապես կտրվեին տխուր իրականությունից: Հումորը կարծես առաքելություն ուներ: Իսկ ո՞ւմ համար է, ո՞ւմ է ուղղված այսօրվա զավզակությունը, որը հումոր ենք անվանում: – Խորհրդային Միության պես երկրներում հումորը կամ երգիծանքը երկրորդ, …

կարդալ ավելին

Անչափահաս տղաները

01.06.2008

Ցավալի ընդհանություններ Կորյուն Առաքելյանն ու Կարեն Խաչատրյանն իրար հետ ոչ մի կապ չունեին: Մեղադրվում էին միանգամայն տարբեր գործերով: Ու ծանոթացել էին, երեւի, վերջերս, կալանավայրում: Բայց շատ ընդհանուր բաներ կային, որ միացնում էին հանցավոր ուղու վրա կանգնած այս երկուսին: Առաջին ընդհանրությունն այն էր, որ երկուսի վերաքննիչ բողոքն էլ վերաքննիչ քրեական դատարանում լսվելու էր նույն օրը՝ մայիսի …

կարդալ ավելին

Վիրտուալ շփում

01.06.2008

Ինտերնետի միջոցով սեպտեմբերին կստեղծվի վիրտուալ «Հայ թուրքական երիտասարդական ակումբ»` «Հայաստան-Թուրքիա տարածաշրջանային երկխոսություն եւ համագործակցություն» ծրագրի շրջանակներում: Ծրագրին հայկական կողմից մասնակցում է «Երիտասարդական ակադեմիա» հասարակական կազմակերպությունը: Ծրագրի տնօրեն Արտակ Բարսեղյանն «Արմենպրեսին» հայտնել է, որ այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ. հավաքվում է տարբեր բնագավառներին` մշակույթ, էկոլոգիա, այլ ոլորտներին առնչվող տեղեկատվություն, որը հետաքրքրում է երիտասարդներին: Հայ եւ թուրք …

կարդալ ավելին

Հերթական «քննությունը»

29.05.2008

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ավագ տեսուչ Դավիթ Ղազարյանին ծեծելու վերաբերյալ մայիսի 19-ին նրա ներկայացրած գրավոր հաղորդման հիման վրա ՀՀ Ոստիկանության Կենտրոնի բաժնում հարուցված քր. գործը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով տեղափոխվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթ` նախաքննությունը շարունակելու համար: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` Դ. Ղազարյանը գրավոր հաղորդում էր ներկայացրել, ըստ որի` մայիսի 18-ին, …

կարդալ ավելին

«Ոճիր եւ պատիժ». գործ, որի հեղինակն ամենեւին Դոստոեւսկին չէ

29.05.2008

– Օրերս ընդգծված ցուցադրականությամբ, օրը ցերեկով ԱԱԾ աշխատակիցները համալսարանից, ուսանողների աչքի առաջ ձեռնաշղթաներ հագցրեցին ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս Կառլեն Մատինյանին եւ տարան ոչ անհայտ ուղղությամբ: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է արդարացի կառավարության նախաձեռնությունը` կոռուպցիայի դեմ պայքարը սկսել ոչ թե իրենց շարքերից, իրավապահ համակարգից, այլ հենց կրթական համակարգից: – Կարեւոր չեմ համարում` որտեղից են սկսում: …

կարդալ ավելին