Անկախության բանակ (ԱԲ) ռազմա-քաղաքական միավորումը հիմնադրվել է 1989թ. հոկտեմբերի` Ազգային Ինքնորոշում Միավորման (ԱԻՄ) խորհրդի (Մովսես Գորգիսյանի գլխավորությամբ) եւ Ազգային Միացյալ Կուսակցության նախկին անդամների (Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ) կողմից: 1990թ. հունվարի 19-ին Երասխում, Մովսես Գորգիսյանի զոհվելուց հետո, ԱԲ-ն ստեղծեց Ռազմական խորհուրդ, որի նախագահ եւ գլխավոր հրամանատար ընտրվեց Աշոտ Նավասարդյանը, հրամանատար` Լեոնիդ Ազգալդյանը, իսկ շտաբի պետ` Աշոտ Աղաբաբյանը: …
կարդալ ավելինԵրեկ գիշերը` ժամը 01:24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 16 շենքի X բնակիչը չի արձագանքում դռան զանգերին, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները, բացելով բնակարանի դուռը, հայտնաբերել են 1954թ. ծնվ.Ռ. Գ-ի դիակը: Իսկ մայիսի 24-ին, ժամը 00:15-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Խանդիլյան փողոցի թիվ 27բ շենքի 7-րդ բնակարանի բնակիչները չեն արձագանքում …
կարդալ ավելինԿարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցները հանդիպել են ապրիլի վերջին Նախիջեւանում ձերբակալված ՀՀ 4 քաղաքացիների հետ: ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունից APA գործակալությանը հայտնել են, որ հանդիպման ժամանակ դիտարկվել է ձերբակալվածների առողջական վիճակը եւ այն պայմանները, որոնցում նրանք պահվում են: Նույն աղբյուրի փոխանցմամբ` ձերբակալվածների համար հարազատների հետ նամակագրության հնարավորություններ են ստեղծվել: Սա Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչների …
կարդալ ավելին– Պարոն Աղաբաբյան, ինչո՞վ է պայմանավորված, որ Անկախության բանակի օրը նշվում է մայիսի 27-ին: – 1990թ. մայիսի 27-ը Սովետաշենի դեպքերի օրն էր, երբ Անկախության բանակն առաջին անգամ Խորհրդային բանակի դեմ կանգնեց: Այդ ժամանակ դեպքեր եղան նաեւ Կայարանում: Սպանդ եղավ, ՀՀՇ-ի ջոկատից 7 հոգու գնդակահարեցին: Եվ մենք փորձեցինք Երեւանը պաշտպանել: Անկախության բանակի խորհուրդը որոշում կայացրեց, որ …
կարդալ ավելինԱզատությունը նորածին մանկան պես հանկարծ ընկավ չբեր ու չտես մոր ձեռքն ու սկսեց լլկվել, լլկվել բոլոր առումներով՝ կույր նախանձից սկսած՝ մինչեւ տգիտության հանճարի թյուրըմբռնում։ Ամեն ինչ սկսեց վերագրվել ազատությանն ու բխել նրանից։ Երբեւէ չունեցածի նկատմամբ անորոշ տենչը վերածվեց բռնության, եւ ազատությունը խաչ բարձրացավ մեր աչքի առաջ, եւ մարդիկ մոլուցքով մատնացույց արեցին նրան ու չարախնդացին, քանզի …
կարդալ ավելին14-ն անց 43 րոպեին 2006 թվականի հունիսի 22-ին, ժամը 14-ն անց 43 րոպեին, Երեւանի Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում, բազմաթիվ մարդկանց աչքի առաջ հանդուգն, դիմահար կրակոցներով սպանվեց Սեդրակ Զատիկյանը: Նա նստած էր սեփական մեքենայի ղեկին ու Տիչինայի փողոցով ընթանում էր դեպի Սեբաստիայի փողոցը: Սպանության կատարման եղանակն արդեն իսկ շատ խոսուն էր ու հանցագործությունը կատարողի դիտավորության …
կարդալ ավելինՎերջին զանգի օրը` մայիսի 24-ին, հանրապետությունում գրանցվել է 9 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 1 եւ վիրավորվել 22 մարդ: ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության փոխանցմամբ` միայն մեկ պատահարին մասնակից վարորդն է եղել անչափահաս: Եղվարդ-Արա գյուղի ճանապարհի 7-րդ կիլոմետրին մեքենան շրջվել է, ինչի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել 5 անչափահաս: Նույն օրն …
կարդալ ավելինՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հավաստմամբ` Տրանսպորտի պետական տեսչությունը կանխում է ՀՀ-ում մայիսի 1-ից գազի սակագնի բարձրացման կապակցությամբ որոշ երթուղիներ սպասարկող ընկերությունների կողմից ուղեվարձերի կամայական բարձրացումը, քանի որ ուղեվարձերի հարցը դեռեւս քննարկման փուլում է: Ըստ նրա` ստեղծված աշխատանքային խումբը կատարում է վերլուծություններ, հաշվարկներ` պարզելու երթեւեկության կազմակերպման ինքնարժեքն ու եկամտաբերությունը, եւ, թե որքանով են …
կարդալ ավելինԱլինայի սենյակի դատարկությունը նույնքան ճնշող է, որքան ճնշող է նրա հայացքի դատարկությունն ու անորոշությունը: 26 տարեկան այս կնոջ նրբանկատության համար հագած ժպիտի դիմակն, այնուամենայնիվ, չի թաքցնում նրա մենակությունն ու թախիծը: Աղջիկը`չորս տարեկան Անժելան, ով դեռ չի հասցրել հստակ յուրացնել բառերը` մտքերն արտահայտում է մանկական անփութությամբ` մոտենում ու ասում է` «Գիտե՞ս, ես ամենաշատը Մանուկին եմ սիրում: …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսjանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Եվ այսպես. Ժողովրդական արտիստի պատվավոր կոչման է արժանացել ռեժիսոր, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը, Ժողովրդական նկարչի պատվավոր կոչման` գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը: Վաստակավոր արտիստի պատվավոր կոչման են արժանացել դաշնակահարուհի Մարինե Աբրահամյանը, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, ՀՀ ժողովրդական նվագարանների նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ …
կարդալ ավելինԵրեւանի Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում` «Հայէլեկտրամեքենա» ՓԲԸ-ի տարածքում, մայիսի 25-ին` ժամը 18:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Երեւանի տարբեր հրշեջ մասերից դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք եւ մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:55-ին, մարվել` 20:35-ին: Այրվել է ընկերության …
կարդալ ավելինԵրեւանի Արին-Բերդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 12 հասցեում` «Արման Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում, մայիսի 24-ին` ժամը 11:00-ի սահմաններում, բեռնատար ավտոմեքենայի թափքում շրջվել է ապակու բեռնարկղ, որի տակ մնացել են երկու բանվոր: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` փրկարարները բեռնարկղի տակից դուրս են բերել բանվորներ Ա. Պոկեյանին եւ Մ. Հակոբյանին, որոնք …
կարդալ ավելինՄամուլի ազգային ակումբի եւ ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) համատեղ «Քաղաքական մշակույթի ձեւավորումը եւ կայացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպվել էր հերթական քննարկումը` «Բազմակարծության ապահովման խնդիրները Հայաստանում» թեմայով: Ինչպես քննարկման սկզբում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը, որեւէ երկիր չի կարող կայանալ իբրեւ ժողովրդավարական, եթե չի ապահովվում բազմակարծություն, քանի որ այդ երկու հասկացությունը պայմանավորված …
կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում հանդիպել է Ռազմական հոգեբանության եւ մանկավարժության ֆակուլտետի ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Այնտեղ Ս. Օհանյանը հայտարարել է, թե ապրիլին Նախիջեւանում հայտնված ՀՀ 4 քաղաքացիների վերադարձման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են եւ համապատասխան բանակցություններ ադրբեջանական ԶՈւ ղեկավարության հետ տարվել է: «Սկզբում նրանք պատրաստակամություն հայտնեցին գերիներին …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել հանրապետության շրջանավարտներին` Վերջին զանգի կապակցությամբ: «Վերջին զանգը հիշարժան իրադարձություն է, նրա ղողանջը նոր սկիզբ է ազդարարում յուրաքանչյուրիդ կյանքում: Այսօր դուք ավարտում եք դպրոցը եւ կանգնած եք բախտորոշ ընտրության շեմին: Շատերդ արդեն գիտեք, թե ինչ եք ցանկանում անել, մյուսները պետք է հստակեցնեն, թե որ ոլորտում են ունակ իրականացնելու իրենց …
կարդալ ավելինՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ որոշում է կայացրել մինչեւ 2010 թվականը Երեւանում եւ մայրաքաղաքի մերձակա բնակավայրերում խմելու ջրի սակագինը չբարձրացնելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացրել է հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության բաժնի պետ Արմեն Արշակյանը, «Երեւան Ջուր» ընկերությունը խմելու ջրի սակագնի բարձրացման հայտ էր ներկայացրել, որը պայմանավորել էր տարեկան բարձր գնաճով, եվրո-դրամ փոխարժեքի հարաբերակցությամբ, էլեկտրաէներգիայի սակագնով, ինչպես …
կարդալ ավելինՌուս իրավապաշտպանները մտահոգություն են հայտնել Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի վրա կատարված հարձակման առիթով: «Մենք խորապես համոզված ենք, որ ցանկացած պետության իշխանություն պարտավոր է ապահովել պայմաններ իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվիստների եւ կազմակերպությունների նորմալ եւ անվտանգ աշխատանքի համար եւ երաշխավորել արդյունավետ պաշտպանություն հարձակումներից եւ սպառնալիքներից»,- ասված է հայտարարության մեջ, որ ստորագրել են 34 ռուս իրավապաշտպաններ: Նրանք …
կարդալ ավելինՀանրապետությունում ապրիլին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 4.841 օտարման գործարքների 81.3%-ը կազմել են առուվաճառքները, 17%-ը` նվիրատվությունները, 1.7%-ը` փոխանակությունները: Ըստ «Արմենպրեսի»` անշարժ գույքի օտարման գործարքների թվի 33.9% արձանագրվել է Երեւանում, իսկ օտարված անշարժ գույքի 34.2%-ը բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ են: ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն` ապրիլին մարտի համեմատ անշարժ գույքի օտարման …
կարդալ ավելինՔրիստինե Ա.-ն 31 տարեկան էր, երկու անչափահաս երեխայի մայր: Երեխաներին միայնակ էր պահում, տարեց մոր օգնությամբ: Բայց միայն երեխաների հոգսը չէր, որ նրան մտամոլոր էր դարձրել այն պահին, երբ Երեւանում, Հանրապետության հրապարակում առաջին անգամ հանդիպեց Իրանի քաղաքացի Մասուդին: Վերջինս, ծանոթությունից կարճ ժամանակ անց զգալով, որ կինը նեղության մեջ է, պատրաստակամություն հայտնեց օգնության ձեռք մեկնելու նրան: …
կարդալ ավելինՄայիսի 22-ին` ժամը 14:00-ին, Հրազդան քաղաքի Աղբյուրակ ջրամբարում հայտնաբերվել է տղամարդու դիակ: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ժամը 14:30-ին ջրամբարից դուրս է բերվել Հրազդանի Միկրո թաղամասի բնակիչ, 1955թ. ծնված Էդիկ Խաչատրյանի դին:
կարդալ ավելին